482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի մասնակիցները համատեղ հռչակագիր են ընդունել
15:04
03 Նոյեմբերի 2011

Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստի մասնակիցներն իրենց աշխատանքի արդյունքում համատեղ հռչակագիր են ընդունել, հայտնեց հանձնաժողովի հայ համանախագահ, եվրոպական ինտեգրման հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Հանձնաժողովի նիստն անցկացվել է նոյեմբերի 2-3-ը Երևանում:

«Մենք Եվրախորհրդարանի գործընկերների հետ բավական լայն օրակարգ են քննարկել, անդրադարձել ենք Հայաստանում անցկացվող քաղաքական բարեփոխումներին և տնտեսական գործընթացներին, տարածաշրջանային հարցերին, այդ թվում՝ Հայաստանի առաջխաղացմանը «Արևելյան գործընկերության» կոմպոնենտներով, ինչպես նաև այսօրվա դրությամբ գոյություն ունեցող և լուծումներ պահանջող խնդիրները»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Զոհրաբյանը:

Նշելով, որ բանակցությունները բավական բաց և կառուցողական մթնոլորտում են անցել՝ նա ընդգծեց, որ խորհրդարանական ձևաչափերը շատ հարմար են, քանի որ քննարկումներն անցնում են բավական ակտիվ և բաց ձևով՝ բազմակարծություն ապահովելով:
Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը (Milan Cabrnoch) փաստեց, որ նիստի արդյունքներով երկկողմ հարաբերություններում առաջընթաց է ձեռք բերվել:

Ըստ նրա, օրակարգի հարցերի թվում քննարկվել են Ասոցացման համաձայնագիրը, ազատ առևտրի բազմակողմանի գոտու ստեղծումը, մուտքային արտոնագրի դյուրացման մասին, ինչպես նաև անձանց տեղաշարժման մասին համաձայնագիրը:

Հռչակագրում ներառված են նաև դրույթներ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև 2012թ.-ի մայիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հարցերի վերաբերյալ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: