486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Ընտրությունների նախաշեմին բնական են վերադասավորումները ՀՀ իշխանական կառույցում. ՀՀԿ
13:04
03 Նոյեմբերի 2011

ՀՀ իշխանական կառույցում կադրային վերադասավորումները օրինաչափ են՝ հաշվի առնելով առաջիկա ընտրությունները, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար էդուարդ Շարմազանովը:

Վերջին օրերին Հայաստանում լուրջ կադրային փոփոխություններ տեղի ունեցան: Հոկտեմբերի 28-ին զբաղեցրած պաշտոնից հրաժարվեց  Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: ՀՀԿ-ն քաղաքապետի պաշտոնին առաջարկել է քաղաքապետի տեղակալ Տարոն Մարգարյանի թեկնածությունը (ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին, ով մահացավ 2007թ.-ին):

Բացի այդ, երեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել է ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին՝ նրա փոխարեն նշանակելով պաշտպանության նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանին:

Օրերս իր հրաժարականի մասին հայտնեց խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ով 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններից առաջ կգլխավորի իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը:
«Իշխանությունը կենդանի օրգանիզմ է, որում լիովին բնական են նման գործընթացները՝ ինչպես վերադասավորումները, այնպես էլ հրաժարականները: Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան շատ է նման այսպես կոչված սենսացիաներ են սպասվում մեր հանրությունը»,- ասաց Շարմազանովը:

Ըստ նրա, նման վերադասավորումները լիովին բնական են, և մյուս պետությունների օրինակով կարելի է տեսնել, որ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ փոխելով իրենց պաշտոններն առավել ցածր պաշտոնի են անցնում: 
Բացի այդ, Շարմազանովը տեղեկացրեց, որ ՀՀԿ Խորհուրդն արդեն պաշտոնապես առաջարկել է Հովիկ Աբրահամյանին գլխավորել կուսակցության նախընտրական շտաբը:

«Մենք հուսով ենք, որ մեր առաջարկը կընդունվի, և Աբրահամյանը հաջողությամբ կգլխավորի շտաբը, ինչպես դա տեղի ունեցավ 2007 և 2008 թվականներին, և մենք համատեղ ջանքերով լավ արդյունքների կհասնենք, ինչպես նախորդ ընտրություններին»,- ասաց Շարմազանովը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: