483.21
-0.3
592.37
+6.21
8.57
+0.02
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ իշխող կոալիցիան միասնական է գործում. Շարմազանով
11:01
01 Նոյեմբերի 2011

Հայաստանի իշխող կոալիցիան միաբանված է և աշխատում է ստորագրված փաստաթղթին համապատասխան, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Կոալիցիոն կուսակցությունների միջև հարաբերությունները վերջին ժամանակներում հայկական մամուլի քննարկման հիմնական թեմաներից են դարձել: Մասնավորապես, մամուլի հաղորդումների համաձայն, Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր կոմիտեի նիստերից մեկում քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հետագա համագործակցության հարցը: Թերթերը գրում են, թե մի շարք հանրապետականներ անընդունելի են համարում այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ կոալիցիոն հուշագիր ստորագրած նախագահ Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է հրապարակավ հայտարարել առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու վերաբերյալ: 

«Կոալիցիան միաբան է և իր աշխատանքն իրականացնում է Հայաստանի նախագահի գլխավորությամբ՝ կոալիցիոն հուշագրին համապատասխան»,- ասաց Շարմազանովը:

Նա հայտնեց նաև, որ ՀՀԿ Խորհրդի այսօրվա նիստում «Բարգավաճ Հայաստանի» հետ հարաբերություններին վերաբերող հարցերը չեն քննարկվել:
2008 թվականի մարտի 21-ին ձևավորված հայկական իշխող կոալիցիայում ընդգրկված են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց Երկիր» կուսակցությունները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:33
16 Հունվարի 2018
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման տեղն ու օրը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն է տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ։
10:22
16 Հունվարի 2018
Հայտնի է դարձել Հայաստանի նախագահի պաշտոնի անսպասելի թեկնածությունը
ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները պնդում են, թե Հայաստանի նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածությունն անակնկալ կդառնա հասարակայնության համար:
16:04
15 Հունվարի 2018
Տեղափոխություններ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում. Հերմինե Նաղդալյանը փոխարինվել է
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակության կազմում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի փոխարինումը։
16:00
15 Հունվարի 2018
ՀՀԿ–ն հայտնել է ՀՀ նախագահի ընտրությունների հավանական ամսաթիվը
Խմբակցությունը դեռ չի կողմնորոշվել նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածուի հարցում
20:11
12 Հունվարի 2018
Հայաստանը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ. ՀՀ նախագահ
Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ, ասել է ՀՀ նախագահը։
15:32
12 Հունվարի 2018
Հայաստանը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին
Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոսում հունվարի 23-ից 26-ը կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին:
11:55
12 Հունվարի 2018
ՍԴ նախագահի Գագիկ Հարությունյանի համար նոր պաշտոն են պատրաստում
Այս տարվա մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, հետևաբար՝ նաև պաշտոնավարման ժամկետը:
11:25
12 Հունվարի 2018
Գեներալական «սխոդկա». զինվորական բարձրագույն շրջանակը ՀՀ պաշտպանության նախարարի իր թեկնածուն ունի
Հայաստանի հանրապետական կուսակցութունը քննարկում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը:
16:21
11 Հունվարի 2018
ԱՄՆ-ի պետդեպը Հայաստանը ճանաչել է ուղևորությունների համար ամենաանվտանգ երկրներից մեկը
Բացի Հայաստանից, նույն խմբում է ներառվել նաև Վրաստանը: Իսկ Ադրբեջանը ներառվել է երկրորդ խմբում:
13:43
11 Հունվարի 2018
ԶԼՄ-ները հրապարակել են ՀՀ պաշտպանության նախարարի թեկնածուի անունը
Հրապարակվել է ՀՀ պաշտպանության նախարարի հավանական թեկնածուի անունը:
10:41
09 Հունվարի 2018
Հայտնի է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի նոր պաշտոնն ապրիլից հետո
Հայտնի է դարձել, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ինչ նոր պաշտոն է զբաղեցնելու:
17:14
28 Դեկտեմբերի 2017
ԵՄ–ի հետ գործընկերության համաձայնագիրն ուղղվել է վավերացման
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել 2017 թվականի նոյեմբերի 24–ին ստորագրված ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված համաձայնագրին։