486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետի հայտարարությունը հասցեագրված էր ապակառուցողական դիրքորոշում ունեցող քաղաքական ուժերին. փորձագետ
16:31
31 Հոկտեմբերի 2011

ՀՀ վարչապետի վերջին հայտարարությունը հասցեագրված էր բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք քաղաքական դաշտում ապակառուցողական դիրքորոշում ունեն, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողներին ասել էր, որ այսօր ՀՀԿ-ն երկրի ամենահզոր քաղաքական ուժն է և մտադիր է ոչ միայն պահպանել, այլ նաև հետագայում ամրապնդել իր դիրքերը: Կառավարության ղեկավարն ընդգծել էր, որ այդ ազդակներն անհրաժեշտ է փոխանցել կոալիցիոն գործընկերներին, ինչպես նաև հանրությանը՝ ավելացնելով, որ «ով կհամագործակցի մեզ հետ, միայն կշահի, իսկ ով չի համագործակցի, կհայտնվի կոտրված տաշտակի առջև»:

«Ի սկզբանե կասկածներ կային, որ այդ հայտարարությունն ուղղված է կոալիցիայի անդամներին, բայց հայտարարությունից հետո հաջորդող մի քանի պարզաբանումներից հետո, պարզ դարձավ, որ հասցեագրված է այն քաղաքական ուժերին, որոնց գործունեությունը միայն խանգարում է մեր պետականության կայացմանը և «երկիրը ցնցումների է» տանում, ինչպես ասել էր հենց վարչապետը»,- ասաց Մարկարովը:

Նախօրեին ՀՀ վարչապետը պարզաբանեց իր խոսքերը՝ հայտարարելով, որ իր ասածը վերաբերել է միայն այն ուժերին, որոնք ցանկանում են երկիրը ցնցումների հասցնել:

«Այդ դեպքում, բնականաբար, նրանք կոտրված տաշտակի առջև կհայտնվեն, քանի որ մենք ունենք հնարավորություններ ցնցումներ թույլ չտալու: Մենք համագործակցության մթնոլորտի շնորհիվ ապագա կառուցելու կողմնակից ենք: Սա է իմ հայտարարության իմաստը»,- կիրակի ասել է վարչապետը:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանն էլ նշեց, որ հասցեագրումն այդքան կարևոր չէ, որքան հայտարարության ձևաչափը:

«Ինչ տարբերություն, թե ում է հասցեագրված այդ ուղերձը, կարևոր է այն փաստը, որ հանրապետության վարչապետը հաստատում է, որ այս պետությունում ընտրությունները ոչինչ չեն նշանակում, և ինչ-որ նպատակների հասնելու համար անհրաժեշտ է համագործակցել իշխող կուսակցության հետ»,- ասաց Սարգսյանը:
Ըստ նրա, նման արտահայտությունները Սահմանադրությունից դուրս են, և ստվերային համագործակցությունն ու քաղաքական ուժերի միջև ինչ-որ գաղտնի պայմանավորվածությունների հաստատումն անօրինական է:
2008թ.-ի մարտի 21-ին ձևավորված Հայաստանի իշխող կոալիցիայի կազմում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց Երկիր» կուսակցությունները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: