481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Պետությունը կվերադարձնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող գույքը. վարչապետ
10:42
27 Հոկտեմբերի 2011

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող գույքն անհրաժեշտ է վերադարձնել, հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ մեկնաբանելով խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը՝ Հայ Առաքելական Եկեղեցին գույքահարկից ազատելու վերաբերյալ:
«Պետությունը փուլ առ փուլ կվերադարձնի եկեղեցու գույքը: Օրենքը մեզ այդպիսի հնարավորություն կտա, և դրանում անսովոր ոչինչ չկա»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Սարգսյանը:

Մեկնաբանելով հարկումից ազատման ենթական գույքի նախնական ցուցակը (ցուցակում հիշատակվում են մի շարք օբյեկտներ, մասնավորապես, առանձնատներ, ֆուտբոլի դաշտեր)՝ նախարարն ընդգծեց, որ ցուցակները կհաստատվեն կառավարության կողմից, և դրանցում կընդգրկվեն միայն այն օբյեկտները, որոնք նախատեսված են հոգևոր ծառայության համար:

«Կառավարությունը կդիտարկի գույքի ցուցակները միայն օրենքի ընդունումից հետո, նրան է վերապահված լիազորությունը քննարկելու, թե որքանով է նպատակահարմար հարկումից ազատել յուրաքանչյուր օբյեկտը»,- նշեց Սարգսյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծեց նաև, որ համայնքները ֆինանսական վնաս չեն կրի, քանի որ տարածքային կառավարման նախարարության հաշվարկները ցույց են տալիս, որ այսօր այդ տարածքների համար հարկային վճարումները չնչին են:

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված լրացումները, որով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն ազատում է գույքահարկից:

Օրինագծի էությունն է գույքահարկից ազատել  Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերն ու շինությունները, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Գույքի և հողի ցուցակները, որոնք կազատվեն հարկերից, ներկայացվել են ՀԱԵ-ին, սակայն դրանք դեռ մոտավոր ցուցակներ են: Վերջնական ցուցակը կհաստատի կառավարությունը:--0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: