478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+29
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքապետին վերջին 10 տարիների համատեղ ծրագրերի համար
16:41
26 Հոկտեմբերի 2011

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեին վերջին տասնամյակի ընթացքում համատեղ իրականացրած ծրագրերի համար, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նալբանդյանը, մասնավորապես կարևորեց Ֆրանսիայի մայրաքաղաքի սրտում՝ Ելիսեյան դաշտերի հարևանությամբ, Կոմիտասի արձանի բացումը, Երևանի պուրակի բացումը, ինչպես նաև Փարիզի քաղաքապետարանում արդեն ավանդական դարձած ամենամյա ընդունելությունը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Փարիզի քաղաքապետարանի ակտիվ մասնակցությունը Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումներին։

«Այս ամենը իրագործվել է Ձեր քաղաքապետության օրոք, և Երևանում հիշում են այդ մասին», - ընդգծեց Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ այս վերջին մեկ ամիսը Հայաստանի համար նշանավորվեց իբրև հայ-ֆրանսիական բարեկամության ամիս, որը սկսվեց ՀՀ նախագահի պաշտոնական այցելությամբ Փարիզ, Ֆրանսիայի նախագահի Հայաստան կատարած պետական այցով եւ ավարտվում է ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեային` Երևանում անցկացվող տարեկան նիստով, որը նաև ուղեկցվում է Փարիզի քաղաքապետի անդրանիկ այցելությամբ Հայաստան։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և երախտիքի խոսքերի համար` Բերտրան Դելանոեն ասաց, որ ինքն ուրախությամբ է այցելում բարեկամ Հայաստան և վստահ է, որ այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը առավել կխորացնեն  կապերը երկու մայրաքաղաքների, երկրների ու ժողովուրդների միջև։

ՀՀ ԱԳ նախարարն ու Փարիզի քաղաքապետը երկուստեք կարևորեցին ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայի` Երևանում անցկացվող տարեկան նիստը, վստահություն հայտնելով, որ այն նաև մեծապես կամրապնդի Հայաստանի դիրքերը ֆրանկոֆոն երկրների ընտանիքում։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: