486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի անկախության քսանամյակը տոնել են ԱՄՆ Կոնգրեսում
14:26
26 Հոկտեմբերի 2011

Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել երեքշաբթի ԱՄՆ ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի հանձնաժողովում՝ 18 կոնգրեսականների, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան և ամերիկա-հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդել են Ամերիկայի հայ ազգային կոմիտեից (Armenian National Committee of America - ANCA):

Տոնակատարության ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը (Howard Berman) և կոնգրեսմեն Ադամ Շիֆը (Adam Schiff) պարգևատրվել են «Մխիթար Գոշ» մեդալով՝ Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ երկար տարիների և նվիրված աշխատանքի, ինչպես նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև բարեկամական կապերի ամրապանդման համար:

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ «Մխիթար Գոշ» մեդալը: Ես միշտ բարձր կգնահատեմ այն, ինչպես գնահատում են Ամերիկայի և ողջ աշխարհի հայերի հետ բարեկամությունը: Ես երբեք չեմ հրաժարվի իմ պարտավորություններից՝ հայերի համար արդարության հասնելուց, ինչը նշանակում է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման դադարեցում և մեկուսացումից Լեռնային Ղարաբաղի դուրս հանում»,- հայտարարել է Բերմանը:

Կոնգրեսմեն Շիֆն իր հերթին շնորհավորել է ՀՀ-ին՝ անկախության 20-ամյա հոբելյանի առթիվ և երախտագիտություն է հայտնել Ամերիկայի հայ համայնքին: «Հայաստանն ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն ու ժողովրդական հասարակության օրինակ է»,- նշել է նա:

Միջոցառման ընթացքում Կոնգրեսի անդամները երախտագիտության խոսք են ասել  հայ ժողովրդին՝ հավաստիացնելով, որ հետագայում նույնպես կնպաստեն հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը և երկու երկրների միջև առևտրաշրջանառության զարգացմանը:

Կոնգրեսմենները նաև կոչ են արել Թուրքիային օրինական սեփականատերերին վերադարձնել իրենց տարածքում գտնվող բռնագրավված եկեղեցիները և ընդգծել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման  կարևորությունը:

Հանրապետական Բրեդ Շերմանը (Brad Sherman) նաև ընդգծել է Վրաստանի Ջավախքի շրջանում բնակվող դժվար կացության մեջ գտնվող հայերին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:

Տոնակատարության ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացրել է ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: 

2010թ.-ի մարտի 4-ին ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև ընդունեց, ինչը Թուրքիայի դժգոհությունն առաջացրեց՝ ընդհուպ պաշտոնական Անկարայի կողմից ԱՄՆ-ում դեսպանի հետկանչումը: Սակայն Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը մինչև այժմ ներառված չէ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նստաշրջանի օրակարգում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։