480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Պուտինն ու Սարգսյանը գոհ են ՌԴ-ի և ՀՀ-ի միջև տնտեսական կապերի զարգացումից
11:02
26 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը գոհունակություն է հայտնել ռուս-հայկական հարաբերությունների և տնտեսական կապերի դինամիկ զարգացման առթիվ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած զրույցի ժամանակ նա ընդգծել է, որ նախորդ տարի «ապրանքաշրջանառությունն աճել է 19 տոկոսով, իսկ այս տարվա առաջին վեց ամսվա ընթացքում՝ ևս 14 տոկոսով»:

«Աճում են Հայաստանում կատարված ռուսական ներդրումները, որոնք արդեն հասել են 3 մլրդ դոլարի», - ասել է Պուտինը: ՌԴ վարչապետը նշել է, որ երկկողմ հարաբերությունները «հաջող կերպով դիվերսիֆիկացվում են», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա նաև նշել է, որ ՀՀ նախագահը զրուցել է ՌԴ նախագահի հետ և հիշեցրել է, որ ինքը վերջերս զրուցել է ՀՀ վարչապետի հետ՝ քննարկելով, «թե ինչ կարելի է անել հարաբերությունների զարգացման համար»: Զրույցի վերջում Պուտինն ընդգծել է, որ «ամեն ինչ ընթանում է աշխատանքային հունով և լավ է զարգանում»:

ՀՀ նախագահն իր հերթին ընդգծել է, որ մթնոլորտը, որում զարգանում են երկկողմ հարաբերությունները, «թույլ է տալիս քննարկել ցանկացած հարց»:

Նա նշել է, որ Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների 57 տոկոսը ռուսական է: Նախագահը նաև գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև հումանիտար հարաբերությունների լավ զարգացման առթիվ և ընդգծել է, որ «կցանկանար նոր ծրագրերի մշակման հետ կապված հարցեր քննարկել»:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։