486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ-ն չի հրաժարվի Աբխազիան և Հարավային Օսեթիան ճանաչելուց՝ հանուն ԱՀԿ մտնելու. Դվորկովիչ
16:57
25 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը երբեք չի հրաժարվի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից՝ հանուն Առևտրի համաշխարհային կազմակերպության կազմում ընդգրկվելու, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը:

«Մեր հարևանների կողմից առաջադրվող պահանջները վերաբերում են ոչ թե ԱՀԿ-ին, այլ մեկ այլ հարցի: Ինչին մենք չենք կարող գնալ և երբեք չենք գնա»,- ասել է Դվորկովիչը՝ ելույթ ունենալով ռուս-ֆիննական բիզնես ֆորումի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Անցած շաբաթվա վերջին ՌԴ-ն, որը մինչև տարեվերջ ԱՀԿ մտնելու հույս ունի, ԵՄ-ի հետ բոլոր հարցերով համաձայնության է հասել, և այժմ Վրաստանը ԱՀԿ միակ անդամն է, որի հետ Ռուսաստանը անլուծելի հարցեր ունի: ԱՀԿ-ի կազմում կա 153 երկիր, և կազմակերպության նոր անդամի ընդունման վերաբերյալ որոշումը կայացվում է միայն միաձայն:

Ավելի ուշ Դվորկովիչը լրագրողներին պարզաբանել է, որ ըստ վրացական կողմի՝ Ռուսատանի կողմից ճանաչված երկու երկրների կարգավիճակի առումով անորոշություն է պահպանվում:

«Մենք կարծում ենք, որ այդ առումով արդեն ամեն ինչ որոշված է»,- ասել է Դվորկովիչը:

Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է բանակցություններ վարել ԱՀԿ իր ընդգրկման վերաբերյալ: «Մենք այժմ բանակցություններ ենք տանում, ամենից առաջ, մաքսային վարչարարության բնագավառում՝ երկու կողմերի բարի կամք դրսևորելու դեպքում հնարավոր հանգուցալուծման (տարաձայնությունների լուծման. խմբ.) մասին»,- պարզաբանել է Դվորկովիչը:

Միաժամանակ նա ենթադրում է, որ եթե Ռուսաստանն այդպես էլ չընդգրկի ԱՀԿ-ում, ապա «բոլորի համար վատ կլինի»: Ըստ նրա՝ կտուժի և մեր երկրի, և ԱՀԿ անդամ պետությունների տնտեսությունը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։