481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ը հաշվի կառնի ղարաբաղյան հակամարտության գործոնը՝ որոշում ընդունելով ԱԽ-ին Ադրբեջանի ոչ մշտական անդամակցության մասին
18:20
21 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  ՄԱԿ-ը հաշվի կառնի ղարաբաղյան հակամարտության գործոնը՝ Կազմակերպության Անվտնագության Խորհրդին Ադրբեջանի ոչ մշտական անդամակցության վերաբերյալ որոշում ընդունելով, վստահ է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, UNDP մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան (Dafina Gercheva):

ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամների 2012-2013 թթ. ընտրությունները, որոնց մասնակցության հայտ է ներկայացրել, Հունգարիային և Սլովենիային զուգընթաց, նաև Ադրբեջանը, անցկացվում են ուրբաթ օրը՝ Գերագույն ասամբլեայում:
Ավելի վաղ ադրբեջանական ղեկավարությունն ակտիվորեն կոչ էր անում, մասնավորապես, ԻԿԿ և ԱՊԼ անդամ երկրներին, սատարել Ադրբեջանի թեկնածությանը:

«Վստահ եմ, որ որոշում ընդունելիս հաշվի կառնվի նաև տարածաշրջանի ոչ կարգավորված հակամարտությունների, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության առկայության փաստը, և ՄԱԿ-ի ԱԽ-ին Ադրեջանի հնարավոր անդամակցության հետևանքներն այս դիմայակության կարգավորման գործընթացում»,- ուրբաթ ասաց նա լրագրողներին:
Գերչևան միաժամանակ նշեց, որ հետևում է իրադարձությունների զարգացմանը, սակայն քննարկումներն առայժմ չեն ավարտվել, և այդ հարցով տեղեկություններ առայժմ չկան:

Նա ավելացրեց նաև, որ ՄԱԿ-ը ղարաբաղյան հակամարտության կարգավորման անմիջական մանդատ չունի, բայց կազմակերպությունն օժանդակում է կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբին: 
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու համար անհրաժեշտ է ունենալ Գերագույն ասամբլեայի ներկա գտնված և քվեարկած պատվիրակների երկու երրորդ ձայներ: Գերագույն ասամբլեայի անդամ են 193 պետություններ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: