480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
Սարկոզին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԳՆ ղեկավարին երկկողմ հարաբերությունների ամրապնդման ջանքերի համար
17:24
19 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նամակ է ուղղել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, որում անձամբ շնորհակալություն է հայտնել նրան երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդման ջանքերի և հոկտեմբերի 6-7-ը Երևան կատարած պետական այցի նախապատրաստմանն ու ընթացքին ունեցած մասնակցության համար:
«Ես գիտեմ, թե Դուք ինչ կարևորություն եք տալիս Ֆրանսիային, ուր Դուք երկար ծառայել եք որպես Հայաստանի Հանրապետության դեսպան, և թե ինչ բացառիկ նպաստ եք բերել մեր երկու երկրների բարեկամական կապերի էլ ավելի սերտացմանը»,- ասվում է ֆրանսիացի նախագահի նամակում:

Սարկոզին նշել է, որ նախարարին շնորհված Պատվո Լեգեոնի Բարձրագույն Սպայի կոչումը Ֆրանսիայի երախտագիտության խոսուն վկայություն է՝ այն օրինակելի հանձնառության համար, որը Նալբանդյանը ստանձնել է, որպեսզի երկու երկրների եղբայրական բարեկամությունը, որի մասին հատուկ ընդգծում էին Նախագահ Սարգսյանն ու Սարկոզին թե Փարիզում, թե՝ Երևանում, չլինի սոսկական խոսք։

«Համոզված եղեք, որ այն փոխվստահությունը, որ իբրև արտաքին գործերի նախարար հաղորդել եք Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերություններին, կհանդիսանա, անկասկած, ամենահաստատուն երաշխիքը, որպեսզի կոնկրետ գործերի վերածվեն ինչպես այն հեռանկարները, որոնք ուղենշվել են Նախագահ Սարգսյանի հետ նախ Փարիզում, ապա՝ Երևանում կայացած զրույցների ընթացքում, այնպես էլ համագործակցության այն պայմանավորվածությունները, որ Դուք ձեռք եք բերել պետական այցիս ընթացքում ինձ ուղեկցող նախարարների հետ»,-նշել է Սարկոզին:

Նա մաղթել է Հայաստանին խաղաղ ու բարեկեցիկ ապագա, որի իրավունքը նա նվաճել է, իսկ հայ դիվանագիտության ղեկավարին՝ հաջողություններ առաքելության ընթացքում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: