487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկացիները Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը բացելու փոխզիջումային տարբերակներ են առաջարկում Թուրքիային
16:04
10 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի ամերիկյան տարբեր կառույցներ Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը վերսկսելու տարբերակներ է առաջարկում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի շրջանցման դիմաց, երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Հոկտեմբերի 10-ին լրանում է Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը նախատեսող արձանագրությունների ստորագրման երկու տարին:

«Այդ տարբերակներից մեկը նախատեսում է Կարս (Թուրքիա) – Գյումրի (Հայաստան) հաղորդակցությունը մինչև ադրբեջանական Նախիջևանի (որը զուրկ է Ադրբեջանի հետ ցամաքային ուղիղ կապից) հետ երկաթուղային հաղորդակցությունը շարունակելու պայմանով»,- ասաց Շաքարյանը:
Փորձագետը կարծում է, որ նման տարբերակն, ընդհանուր առմամբ, ձեռնտու է Հայաստանին, Թուրքիային, Ռուսաստանին (հաշվի առնելով ՌԵ կոնցեսիայում գտնվող Հարավկովկասյան երկաթուղին), ինչպես նաև ԱՄՆ-ին:

Բացի այդ, Շաքարյանի կարծիքով, Անկարան կարող է առանց որևէ արձանագրության գնալ Հայաստանի հետ սահմանների բացման Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, մասնավորապես, 2014 թվականին, իսկ այնուհետև փակել այն արդեն 2015 թվականի մայիսին:
Ընդհանուր առմամբ, փորձագետի կարծիքով, 2013-2014 թվականներին Թուրքիան կձգտի դրական տեղեկություններով լցնել համաշխարհային մեդիատարածությունը, մասնավորապես, կշարունակվեն պատարագներն Աղթամար կղզու հայկական եկեղեցում, հնարավոր է, որ բացվի Վան-Երևան ավիահաղորդակցությունը:

Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրի մասին՝ նա նշեց, որ դրանց տակից ստորագրությունները կարելի է հետ կանչել, բայց պետք է անել դա ոչ թե հակառակ Թուրքիային, այլ հաշվարկելով այն բոլոր դիվիդենդները, որոնք կարող է ստանալ Հայաստանն այդ քայլից, մասնավորապես, ցույց տալով աշխարհին, որ այդ փաստաթղթերը կյանքի չկոչվեցին Անկարայի դիրքորոշման պատճառով, որը փորձում է օգտագործել դրանք միայն դրական ֆոն ստեղծելու համար:

Շաքարյանը միաժամանակ ավելացրեց, որ այսօր, երբ Թուրքիան խորհրդարան է վերադարձրել փաստաթղթերը, հետկանչումը սխալ կմեկնաբանվի միջազգային հանրության կողմից:

Օգոստոսին հայ-թուրքական արձանագրությունները, կանոնակարգի համաձայն, դուրս են բերվել թուրքական խորհրդարանից, քանի որ չեն դիտարկվել մի գումարման ընթացքում: Սակայն վերջերս Թուրքիայի վարչապետը դրանք նորից խորհրդարանի օրակարգում է ընդգրկել:
Շաքարյանն անդրադարձավ նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայտարարություններին Հայաստան կատարած այցի ընթացքում (հոկտեմբերի 6-7), որոնց համաձայն, Ֆրանսիան կքրեականացնի Հայոց ցեղասպանության հերքումը, եթե Թուրքիան հրաժարվի Ցեղասպանության ճանաչումից:

«Ֆրանսիայում շուտով նախագահական ընտրություններ կսկսվեն, հայկական ընտրազանգվածն այնտեղ բավականին ազդեցիկ է, և այդօրինակ հայտարարությունը, նախևառաջ, հասցեագրված էր նրանց»,- ասաց փորձագետը:
Նա հավելեց, որ այդ հայտարարությունն ուժեղ ազդեցություն չի գործի ֆրանս-թուրքական, հատկապես, տնտեսական հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով սերտ կապերը: --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։