481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Վիրահայերը Սարկոզիին հիշեցրել են Թբիլիսիի կողմից մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների խախտման մասին
16:10
04 Հոկտեմբերի 2011

Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը բաց նամակ է հասցեարել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, որտեղ մեղադրել է Թբիլիսիին մարդու իրավունքների ոլորտի միջազգային պարտավորությունների խախտման մեջ:

«Հոկտեմբերի 6-7 Հարավային Կովկասի երկրներ նախատեսվող Ձեր այցի կապակցությամբ ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել Ջավախքի խնդիրների վրա: Հայաստանին ու Թուրքիային սահմանակից Վրաստանի հարավ-արևմտյան հայաբնակ այս երկրամասում հետզհետե սրվում է հումանիտար իրավիճակը»,- ասվում է ուղերձում:

Համակարգող խորհրդից նշել են, որ վրաց իշխանությունները, կոպտորեն ոտնահարելով մարդու և ազգային փոքրամասնությունների պաշտպանության բնագավառում ստանձնած միջազգային պարտավորությունները, նորանոր քայլեր են ձեռնարկում ջավախքահայության քաղաքական, քաղաքացիական, լեզվակրթական, կրոնական և մշակութային իրավունքների սահմանափակման ուղղությամբ:

«Այսպես՝ հետզհետե խստացվում է Ջավախքի հասարակական-քաղաքական գործընթացների նկատմամաբ վրաց ուժային կառույցների վերահսկողությունը, սահմանափակվում են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, կեղծվում են ընտրությունները: Գնալով սահմանափակվում է հանրային կյանքում մայրենի լեզուն օգտագործելու՝ հայ բնակչության իրավունքը: Վրացերենի իմացության բարելավման պատրվակով միջոցներ են ձեռնարկվում հայկական դպրոցների վրացականացումն արագացնելու ուղղությամբ, անօրինական կերպով աշխատանքից են ազատվում հայ ուսուցիչները»,- ասվում է ուղերձում:

Ուղերձում ընդգծվում է, որ այդ գործընթացների դեմ Ջավախքի բնակչության արդարացի և խաղաղ բողոքի դրսևորումներին վրաց իշխանությունները փորձում են հակադարձել սադրանքների և անօրինական գործողությունների միջոցով:

Ջավախահայերը հիշեցրել են, որ 2008թ. հուլիսին ձերբակալվեց և մի շարք շինծու մեղադրանքների հիման վրա 10 տարվա ազատազրկման դատապարտվեց Ջավախքի հայազգի քաղաքական գործիչներից մեկը` Վահագն Չախալյանը, որը հետևողականորեն քննադատում էր ջավախահայության նկատմամբ վրաց իշխանությունների քաղաքականությունը:

Նամակում նշվում է, որ վերոնշյալ գործընթացները հետզհետե ավելացնում են վրաց իշխանությունների նկատմամբ Ջավախքի բնակչության հիասթափության և դժգոհության տրամադրությունները, ինչը մեծացնում է տարածաշրջանի կոնֆլիկտային պոտենցիալը: 

«Վրաց իշխանություններն այսօր հայտարարում են, որ Եվրամիությանն անդամակցելը հանդիսանում է Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ նպատակներից մեկը: Սակայն Սաակաշվիլիի վարչակարգի կողմից իր երկրի հայազգի քաղաքացիների նկատմամբ որդեգրած գործելաոճը հակասում է հիմնական եվրոպական չափանիշներին, ինչը նշվում է բազմաթիվ փորձագետների կողմից և արտացոլված է համապատասխան միջազգային կազմակերպությունների զեկույցներում: Այս պարագայում վրաց իշխանություններին ուղղված մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքները հարգելու եվրոպական երկրների հորդորները կարող են լուրջ դրական ներգործություն ունենալ»,- ընդգծվում է նամակում:

Դրանից ելնելով՝ Համակարգող խորհուրդը դիմել է Սարկոզիին՝ ի թիվս այլ հարցերի վրաց պաշտոնակցի առջև Վրաստանի հայ համայնքի խնդիրները բարձրացնելու խնդրանքով:

«Վրաստանի իշխանությունները պետք է ստանան հստակ ուղերձ առ այն, որ եվրոպական կառույցներին ինտեգրվելու ձգտումներն անհամատեղելի են իրենց երկրի հայազգի քաղաքացիների օրինական իրավունքների կոպիտ ոտնահարման քաղաքականության հետ, և հակառակը, հայ փոքրամասնության խնդիրների լուծումը միմիայն նպաստելու է Վրաստանի հետագա կայացմանն ու զարգացմանը, տարածաշրջանային կայունության ամրապնդմանը»,- նշվում է ուղերձում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: