484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+15
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նոր ԸՕ-ն և մայիսյան համաներումը կոալիցիայի և ընդդիմության երկխոսության խորացման վկայությունն են. Ռումինիայի դեսպան
14:02
04 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նոր Ընտրական օրենսգիրքը և մայիսի 26-ի համաներումն իշխող կոալիցիայի և ընդդիմության միջև երկխոսության թափանցիկության և խորացման սկիզբն է, ասաց ՀՀ-ում Ռումինիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Կրինա Ռոդիկա Պրունարիուն:

Հայաստանի կառավարությունը 2011 թվականի մայիսի 26-ին լրացումներ է կատարել Ընտրական օրենսգրքում, որոնք ընտրական օրենսդրության էական բարեփոխումներ են ենթադրում:

Հայաստանի խորհրդարանի կողմից հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներման շրջանակներում սեպտեմբերի 21-ի դրությամբ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատվել են 590 կալանավորներ, իսկ 424-ի նկատմամբ կրճատվել են ժամկետները:

«Մենք գնահատում ենք Հայաստանի կատարած քայլերը բարեփոխումների ուղղությամբ և այդ բոլոր բարեփոխումները շարունակելու որոշումը, ոչ միայն քաղաքական, այլ նաև ժողովրդավարական, ինչպես, օրինակ, ներքին օրենսդրության ներդաշնակեցումը եվրոպականին»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պրունարիուն:

Դեսպանը միաժամանակ գոհունակություն հայտնեց, որ Հայաստանում զարգանում են ոչ կառավարական կազմակերպությունները, հասարակայնությունն ավելի ակտիվ է դառնում:

Խոսելով ՆԱՏՕ-ի ներսում Ռումինիայի գործունեության և գործընկեր երկրների հետ հարաբերությունների մասին` Պրունարիուն ընդգծեց, որ Ռումինիան հետագայում էլ կշարունակի Հայաստանին օժանդակություն ցուցաբերել IPAP-ի պարտավորությունների կատարման հարցում:
Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը ներկայում կառուցվում է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագրին (Individual Partnership Action Plan - IPAP) համապատասխան, որը ստորագրվել է 2005 թվականի դեկտեմբերին:
Հայաստանի մասնակցությունն IPAP-ին ենթադրում է ՆԱՏՕ-ի հետ տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ պարբերական խորհրդատվությունների անցկացում, այդ անվտանգության ռազմավարության, Հայաստանի ռազմական դոկտրինայի մշակում, պաշտպանական և բյուջետային ծրագրման գործընթացի կատարելագործում և այլ հարցեր:
2007 թվականի մարտից Երևանում գործում է ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: