478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ի դեսպանատունը կոչ է անում իր քաղաքացիներին ուրբաթ օրը չգնալ Երևանի կենտրոն ընդդիմության հանրահավաքի կապակցությամբ
16:31
30 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել ուրբաթ օրը հեռու մնալ Ազատության հրապարակից,  որտեղ տեղի է ունենալու ընդդիմության հանրահավաքը և դրան հաջորդող երթը քաղաքի կենտրոնական փողոցներով:
«Մենք հիշեցնում ենք ԱՄՆ քաղաքացիներին, որ նույնիսկ խաղաղ ցույցերը կարող են դիմակայության վերածվել և, հնարավոր է, հանգեցնել բռնության առանց նախազգուշացման»- ասվում է դեսպանության կայքում: 

ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը կոչ է անում իր քաղաքացիներին հնարավորին չափ խուսափել ցույցի անցկացման վայրից (Ազատության հրապարակ), ինչպես նաև երթի ժամանակ Երևանի կենտրոնական փողոցներում գտնվելուց:
«Դուք պետք է առավելագույն զգուշություն ցուցաբերեք, քանի որ երթի  ժամանակ հնարավոր է, դժվարացած լինի տրանսպորտի երթևեկը: Իրադարձությունների զարգացմանը հետևեք ԶԼՄ-ների միջոցով»,- ասվում է հաղորդագրությունում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, սեպտեմբերի 30-ին ծրագրված ՀԱԿ-ի առաջիկա հանրահավաքը «պետք է վճռական լինի մասնակիցների ակնկալվող մեծ թվի շնորհիվ»: Իշխանությունների նկատմամբ հիմնական պահանջը խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումն է:

Իշխանությունները մերժում են արտահերթ ընտրությունների հնարավորությունը:
Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 2012 թվականի մայիսին, իսկ նախագահական ընտրությունները՝ 2013 թվականի փետրվարին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: