483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարելիք այցը երկկողմ հարաբերությունների զարգացման նոր հեռանկար կբացի. դեսպան
19:06
28 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Առաջիկայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարելիք այցը երկկողմ հարաբերությունների զարգացման նոր հեռանկար կբացի, ասել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի,  խմբակցության անդամներ, ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային հարցերի և տնտեսական հարցերի  մշտական հանձնաժողովների նախագահներ Գագիկ Մինասյանի և Վարդան Այվազյանի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, հանդիպման ժամանակ քննարկվել են երկու հարևան երկրների միջև քաղաքական ու տնտեսական համագործակցությանն առնչվող խնդիրներ:

Վրաստանի դեսպանը հայ պատգամավորներին շնորհավորեց Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց: Անդրադառնալով հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարին` նա հույս հայտնեց, որ առաջիկայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան կատարելիք այցը երկկողմ հարաբերությունների զարգացման նոր հեռանկար կբացի, իսկ հայ-վրացական  միջխորհրդարանական հանձնաժողովների նախատեսված   հանդիպումները կակտիվացնեն երկու երկրների խորհրդարանների ընդհատված համագործակցությունը:

Սահակյանը, բարձր գնահատելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, միաժամանակ արձանագրեց, որ երկու երկրների տնտեսության տարբեր ոլորտներում, ինչպես նաեւ քաղաքական ասպարեզում  համագործակցության զարգացմանը զուգընթաց առկա են մեծ հնարավորություններ, որոնք պետք է արդյունավետ   օգտագործել եւ ստեղծված խնդիրները հաղթահարել համատեղ լուծումներ գտնելու ճանապարհով:
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Վրաստանի փոխդեսպան Գոչա Գվարամաձեն:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: