486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Բելգրադն ու Պրիշտինան վերականգնում են երկխոսությունը Կոսովոյի հյուսիսում առկա ճգնաժամի ֆոնի ներքո
11:02
27 Սեպտեմբերի 2011

Սերբիայի և 2008 թվականին անկախացած Կոսովոյի երկրամասի միջև տեխնիկական հարցերին վերաբերող բանակցությունների յոթերորդ ռաունդը կանցկացվի սեպտեմբերի 27-ից 28-ը Բրյուսելում՝ հիմնականում սերբերով բնակեցված երկրամասի հյուսիսային շրջաններում իրավիճակի շարունակվող սրման ֆոնի ներքո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Պաշտոնական օրակարգի համաձայն, Կոսովոյում Սերբիայի ներկայացուցիչներն այսօր և վաղը կքննարկեն երեք հիմնական հարցեր` հեռահաղորդակցություն, էներգետիկա և տարածաշրջանային ֆորումներում Պրիշտինայի ներկայացուցիչների մասնակցություն: Միջազգային հանրության ներկայացուցիչների հետ առանձին շփումների ընթացքում սերբական պատվիրակությունը մտադիր է բարձրացնել Սերբիայի և Կոսովոյի սահմանային «Յարինե» և «Բռնյակ» անցակետերում իրավիճակին վերաբերող հարցը, որտեղ Պրիշտինայի իշխանությունները միակողմանի կարգով սեպտեմբերի 16-ին տեղակայել են իրենց ոստիկաններին և մաքսավորներին: Ավելի վաղ` հուլիսի 25-ին, կոսովյան իշխանությունները փորձել են գրավել երկու անցակետերը ոստիկանության հատուկ ջոկատների միջոցով:

Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսությունը սկսվել է այս տարվա մարտին քաղաքացիների առօրյա խնդիրների և ԵՄ-ի հետ տարածաշրջանի մերձեցման հարցերի լուծման նպատակով: Սերբական պատվիրակությունը գլխավորում է Սերբիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Բորիսլավ Ստեֆանովիչը, կոսովյանը` Կոսովոյի փոխվարչապետ Էդիտա Թահիրին: Եվրամիությունը ներկայացնում է դիվանագետ Ռոբերտ Կուպերը, ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Բանակցությունների վերջին ռաունդն անցկացվել է սեպտեմբերի 2-ին:

«Մենք երկու թեմա կունենանք` մեկը` հսկիչ անցակետերի մասին, իսկ երկրորդը` պրիշտինյան պատվիրակության հետ` էներգետիկայի, հեռահաղորդակցությունների և տարածաշրջանային նախաձեռնությունների»,- լրագրողներին է ասել Ստեֆանովիչը:
Դիվանագետի խոսքով, անհրաժեշտ է «լուծել խնդիրը և ստեղծել մի իրավիճակ, որն ընդունելի կլիներ Սերբիայի և Կոսովոյի հյուսիսում բնակվող մարդկանց համար»: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը: