481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը խոչընդոտել է EURONEST-ի զեկույցի ընդունմանը, քանի որ այն հակասում է իր ազգային շահերին. պատգամավորներ
14:27
22 Սեպտեմբերի 2011

Հայաստանը խոչընդոտել է EURONEST-ի զեկույցի ընդունմանը, քանի որ փաստաթղթում առկա մի շարք ձևակերպումներ հակասում են մեր ազգային շահերին, հայտարարում են «Արևելյան գործընկերության» խորհրդարանական վեհաժողովում (EURONEST) հայկական պատվիրակության անդամները:

EURONEST-ի առաջին լիագումար նիստը կայացել է սեպտեմբերի 14-15-ը Ստրասբուրգում:

«Փաստաթղթում որպես միջազգային իրավունքի սկզբունքներ նշվել են տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունը, սակայն մեր վրացի և ադրբեջանցի գործընկերները «մոռացել են» ազգերի ինքնորոշման իրավունքների հավասարազոր սկզբունքի մասին»,- հինգշաբթի լրագրողներին հայտնեց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը:

Ըստ նրա, հայկական կողմը չէր կարող չխոչընդոտել նման փաստաթղթի ընդունմանը, քանի որ հավասար իրավական ուժ ունեցող միջազգային իրավունքի սկզբունքների հանդեպ նման ընտրական վերաբերմունքը հակասում է Հայաստանի ազգային շահերին և չի նպաստում տարածաշրջանում խաղաղության աջակցմանը:

«Հայաստանը ցույց տվեց, որ կողմ է երկխոսությանը, գործընկերությանը՝ հանուն տարածաշրջանի կայունության ձեռքբերման, բայց պատրաստ չէ ոչ մի զիջումների և փոխզիջումների՝ իր ազգային շահերի հաշվին»,- ընդգծեց նա:

Ինչպես իր հերթին նշեց ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, եվրոպական կողմը հետագա վեճերից խուսափելու համար առաջարկել է զեկույցից լիովին լիովին հանել այդ հատվածը, իսկ հայկական կողմն առաջարկել է ամրագրել միջազգային իրավունքի բոլոր տասը սկզբունքները կամ թվարկումը փոխարինել հղումով:

«Սակայն առաջարկներից ոչ մեկը չանցավ: Եվրոպական կողմի առաջարկին դեմ եղավ Ուկրաինան, որը համանախագահ է հանդես գալիս: Արդյունքում, չնայած զեկույցի ընդունմանը Հայաստանն էր դեմ դուրս եկել, դրա խափանման պատասխանատվությունն ընկնում էր Վրաստանի, Ադրբեջանի և Ուկրաինայի ներկայացուցիչների վրա»,- ավելացրեց նա:
Ավելի վաղ EURONEST-ում Հայաստանի պատվիրակությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում Ադրբեջանի և Վրաստանի պատվիրակություններին մեղադրել է զեկույցի խափանման մեջ, որը պետք է ներկայացվեր սեպտեմբերի վերջում Վարշավայում կայանալիք «Արևելյան գործընկերություն» Եվրամիության ծրագրի գագաթնաժողովին:
Հայաստանի պատվիրակությունն անհամաձայնություն է հայտնել փաստաթղթի որոշ ձևակերպումների առնչությամբ, որտեղ որպես միջազգային իրավունքի սկզբունք նշվել է տարածքային ամբողջականությունը, սահմանների անքակտելիությունը: Հայկական պատվիրակությունն առաջարկել է փաստաթղթում ավելացնել ազգերի ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև ուժի չկիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքները, սակայն ադրբեջանական և վրացական պատվիրակությունների խիստ դիմադրության պատճառով այդպես էլ համաձայնության չեն եկել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: