486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ և Արցախի հզորացումն ու Սփյուռքի վերակազմակերպումը պետք է դառնան հայության մտածողության առանցքը
18:12
19 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հզորացումը, ԼՂՀ անկախության ամրապնդումը և հայկական Սփյուռքի վերակազմակերպումը պետք է դառնան կենսական ուղի, մտաղոխության առանցք և ողջ հայության պայքարի խորհրդանիշ, հայտարարեց Մեծի Տան Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը:

Կաթողիկոսը երկուշաբթի Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների Համահայկական համաժողովի ընթացքում նշեց, որ այդ ամենը կնպաստի հայության երկու մասերի միջև (Հայաստան և Սփյուռք) փոխգործակցության ամրապնդմանը, իսկ այսօր այդ փոխգործակցության հարցերն իրենցից ողջ հայ ժողովրդի ապագայի համար գերակա մարտահրավեր են ներկայացնում:

Նրա խոսքով, անհրաժեշտ է իրատեսական մոտեցումների և համապարփակ հայեցակարգի միջոցով ծրագրել Հայաստան-Սփյուռք փոխգործակցությունը՝ օգտագործելով ազգի ներուժը և զերծ մնալով  հապճեպ նախաձեռնություններից:

Արամ Կաթողիկոսի խոսքով, այսօր մենք ապրում ենք գլոբալիզացված աշխարհում և անմիջականորեն ենթակա ենք նրա մշակույթին, մտածողությանը և գործողություններին: Հետևաբար, պետք է զերծ մնալ հնացած մեթոդներից և որդեգրել այնպիսի ոճ ու մոտեցում, որոնք համահունչ կլինեն մեզ շրջապատող պայմաններին և նախատեսում են հայկական երիտասարդության առավելագույն ներգրավումը համահայկական ծրագրերում և նախաձեռնություններում: 

Խոսելով Հայաստանի 20-ամյա անկախության մասին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ անկախություն կառուցելն անպատմելի դժվար է, բայց ավելի դժվար է այն պահպանել և ամրապնդել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։