487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» խմբակցությունը գնահատական կտա ՀՀ խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու վերաբերյալ. առաջնորդ
14:33
17 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Առաջիկայում «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության կողմից գնահատականներ կտրվի խորհրդարանի աշխատանքների կես տարվա բոյկոտի և հրապարակային հացադուլի վերաբերյալ, կարծում է կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Պատասխանը կտրվի առաջիկա գործընթացների ընթացքում՝ թե ինչ ազդեցություն ունեցավ հրապարակային հացադուլը և կես տարվա բոյկոտը՝ փոքր թե մեծ, նշանակալից, թե ոչ, ցույց կտան խորհրդարանի ներսի և դրսի առաջիկա գործընթացները: «Ժառանգությունը» չի շեղվի իր ճանապարհից»,- շաբաթ օրը լրագրողներին հայտնեց Հովհաննիսյանը:

Ըստ նրա, խորհրդարան վերադառնալու մասին որոշումն ընդունվել է ինչպես կողմնակից համարվող քաղաքացիների, այնպես էլ «Ժառանգության» ընդդիմախոսների հետ մարզերում շփվելուց հետո:

Փետրվարի 28-ին «Ժառանգություն» խմբակցությունը լքել է խորհրդարանի նիստերի դահլիճը՝ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» ու «Օրինաց երկիր» կուսակցությունների միջև կոալիցիոն համաձայնագրի ստորագրման հետ կապված տարաձայնության կապակցությամբ: Ըստ համաձայնագրի՝  2013թ.-ի նախագահական ընտրություններին կուսակցությունները կաջակցեն միակ թեկնածուին՝ ի դեմս գործող նախագահ Սերժ Սարգսյանի:

«Արդյունքում մենք այն եզրակացության ենք եկել, որ ժամանակն է խորհրդարանի նիստերում ակտիվ աշխատանք սկսել: Յուրաքանչյուր քաղաքական ուժ և քաղաքացի ինքնուրույն են որոշում իրենց քաղաքական ուղղվածությունն ու մոտեցումը, և ես կարծում եմ, որ քաղաքական դաշտում պետք է գոնե մեկ ընդդիմադիր ուժ լինի, որը կբարձրացնի Սահմանադրության կոալիցիոն հուշագիրը: Նախագահի խոսքերում գեղեցիկ դրույթներ են հնչում, բայց դրանք չեն համապատասխանում կյանքի իրականությանը»,- ասաց Հովհաննիսյանը:

Ըստ նրա, «Ժառանգությունն արտահայտել է խոսքերի և իրականության միջև հսկայական անջրպետի վերաբերյալ իր դիրքորոշումը:
Նշելով, որ կուսակցությունն ունեցել է սխալներ և թերություններ, Հովհաննիսյանն ասաց, որ իր հնարավորությունների սահմաններում կուսակցությունը կարևոր դեր է զբաղեցրել երկրի քաղաքացիական և քաղաքական դաշտում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։