481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է Հայաստանում և Թուրքիայում դեսպանների թեկնածությունը
12:46
14 Սեպտեմբերի 2011

Սենատի արտաքին  հարաբերությունների հանձնաժողովը նախօրեին անցկացված նիստի ժամանակ միաձայն հաստատել է Ջոն Հեֆերնի (John Heffern) թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում և Ֆրենսիս Ռիկարդոնեի (Francis Ricciardone) թեկնածությունը Թուրքիայում դեսպանի պաշտոնում, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ):

Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաստատեցին, որ հաջորդ քայլը լինելու է Սենատի կողմից լիարժեք կազմով Հեֆերնի թեկնածության հաստատումը:

ԱՀՀ-ի հաղորդագրության համաձյան՝ երեք սենատորներ՝ Ռոբերտ Մենենդեսը, Բարբարա Բոքսերը և Ջիմ Ռիշը, դեմ են քվեարկել Ռիկարդոնեին՝ անընդունելի համարելով նրա արտահայտությունները քրիստոնեական, մասնավորապես՝ Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիների վերաբերյալ:

«Նրա պատասխանը մատնանշում է Թուրքիայում հայկական համայնքին հուզող հարցերի նկատմամբ նրա ուշադրության կամ հետաքրքրության բացակայությունը և կանխատեսում է, որ «Հայոց հարցը» չի մտնում Թուրքիայի խնդիրների ցանկում»,- հայտնել է Մենենդեսը:

Ըստ սենատորի՝ Ռիկարդոնեն ակնհայտորեն ուշադիր չի ուսումնասիրել Թուրքիայում գտնվող քրիստոնեական եկեղեցիների պատմությունը և դժվարությունները, որոնց հետ նախկինի պես բախվում են քրիստոնեական եկեղեցիները:

«Մեզ այնպիսի դեսպան է հարկավոր Անկարայում, ով կարող է աջակցել, պաշտպանել և հանդես գալ Թուրքիայում ԱՄՆ շահերից ելնելով: Ցավոք, ես կորցրել եմ վստահությունս պ-ն Ռիկարդոնեի՝ այդ խնդիրն իր վրա վերցնելու ունակության նկատմամբ և չեմ կարող աջակցել նրա թեկնածությանը»,- ասել է նա:

Կոմիտեի նախագահ Ջոն Քերին համաձայնվել է Մենենդեսի նկատողությունների հետ՝ ավելացնելով, որ Ռիկարդոնեի արտահայտություններն «անընդունելի, ոչ կոռեկտ և անտեղի են»: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: