484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Թմրանյութերի սպառնալիքի դեմ պայքարում ՀԱՊԿ-ի հետ համագործակցելու հարցում ՆԱՏՕ-ի մերժումն արտացոլվում է այդ խնդրի լուծման վրա. Լավրով
19:04
07 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Աֆղանստանից բխող թմրանյութերի սպառնալիքի դեմ պայքարում ՀԱՊԿ-ի հետ համագործակցելու հարցում ՆԱՏՕ-ի մերժումը չի նպաստում համատեղ աշխատանքի որակին, չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ՀԱՊԿ մասնակից-երկրներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանն ու Տաջիկստանը:

«Մենք կողմ ենք, որ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ-ի հետ համագործակցի առաջին հերթին թմրանյութերի սպառնալիքի դեմ պայքարի հարցում, քանի որ ՆԱՏՕ-ն այժմ գործում է Աֆղանստանում, իսկ ՀԱՊԿ-ն ունի համապատասխան ուժեր և միջոցներ աֆղանական սահմանի արտաքին պարագծով: Իսկ իրական ռեժիմում իրականացվող փոխգործակցությունը կարող էր իրատեսորեն բարձրացնել թմրանյութերի հոսքը դադարեցնելուն ուղղված ջանքերի արդյունավետությունը: Մենք ժամանակ ենք կորցնում, քանի որ հինգ տարի է, ինչ ՆԱՏՕ-ն չի արձագանքում ՀԱՊԿ-ի համապատասխան առաջարկներին: Կարծում եմ, որ այս ամենը չի նպաստում մեր համատեղ աշխատանքի որակին», - ասել է Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ Ռուսաստանի և նրա միջինասիական հարևանների համար թմրանյութերի սպառնալիքի դեմ պայքարն ունի հատուկ նշանակություն:

«Մենք համոզված ենք, որ նախքան հայտարարելն այն մասին, թե Աֆղանստանում ամեն ինչ կարգին է, հարկավոր է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնել  կակաչի պլանտացիաների ցանքերի արմատախիլ անելուն: Մեզ համար անհասկանալի է, թե ինչու հենց նույն Կոլումբիայում ամերիկացի գործընկերները հարկավոր են համարում թմրանյութերի սպառնալիքի դեմ պայքարի ռազմավարության մեջ ներառել կոկաինի ցանքերի չեզոքացումը, իսկ Աֆղանստանում նրանք կասկածում են այդ ամենի իսկության հարցում: Մենք ոչ մի տարբերություն չենք տեսնում: Այդ ցանքերից հերոյին են արտադրում, այդ պատճառով հարկավոր է պայքարել թմրանյութերի սպառնալիքի հետ կապված ողջ օղակով, իսկ այդ սպառնալիքն իրական է, այն ոչ թե մեր դռների առջև է, այլ արդեն Կենտրոնական Ասիայի և Ռուսաստանի Դաշնության տարածքում է», - ասել է Լավրովը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: