478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+30
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վերաբերյալ WikiLeaks-ի հրապարակումները բամբասանքներ են. ՀՀԿ փոխնախագահ
15:08
06 Սեպտեմբերի 2011

WikiLeaks կայքում վերջերս հայտնված հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը և սովորական բամբասանքներ են, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը։

Նախօրեին WikiLeaks-ը դիվանագիտական հաղորդագրություն է հրապարակել, որը կազմվել է 2009թ.-ի դեկտեմբերի 22-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանի տեղակալ Ջոզեֆ Պենինտոնոմի կողմից՝ երկրի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հանդիպումից հետո, որտեղ նա վարչապետ Տիգրան Սարգսյանին է նկարագրել, ում երկրում ռեֆորմատոր են համարում, որպես մարդ, ով «ավելի շատ խոսում է, քան գործում»։

«Շատ տհաճ է գիտակցել, որ մեր լրագրողները և ընթերցողներն այդպիսի ուշադրությամբ են վերաբերվում արտասահմանյան հրատարակություններին, որոնք միայն վարկաբեկում են կառավարությունը, ընդդիմությունն ու ընդհանրապես մեր պետությունը»,- ասաց Սահակյանը։
Ըստ նրա, WikiLeaks արևմտյան աղբյուրը «ոչ հրեշտակ է, ոչ էլ հրեշ» և պետք չէ այդքան լուրջ ընկալել դրա հրապարակումները։

Բացի այդ, Սահակյանը չհերքեց այն փաստը, որ որոշ կառավարական պաշտոնյաներ կարող էին «սրտները բացել» արտասահմանյան աղբյուրների առջև,  բայց նրանց վարքն անվայել է համարում։
«Ես 20 տարիների ընթացքում աշխատում եմ անկախ հանրապետությունում և հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու շատ պաշտոնատար անձանց և տարբեր պետական կառույցների գործունեության հետ, և կարող եմ վստահ ասել, որ այն խոսակցությունները, որոնք տարածվում են այս կամ այլ նման աղբյուրներում, ոչ մի կերպ չեն համապատասխանում իրականությանը»,- ավելացրեց Սահակյանը։
Ըստ ՀՀԿ ղեկավարի, ինքը նախընտրում է քննարկել և ընթերցել տեղական ընդդիմադիր ԶԼՄ-ների մեղադրանքներն ու հայտարարությունները, քան արտասահմանյան աղբյուրների անհիմն հայտարարությունները։
«WikiLeaks-ը հարվածում է թե երկրի կառավարությանը, թե ընդդիմությանը, ինչը վկայում է, որ աղբյուրն ինքնագովազդով է զբաղված և հստակ նպատակներ չի հետապնդում»,- հայտնեց Սահակյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: