482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Իսրայելը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ ի պատասխան Անկարային. փորձագետ
15:03
06 Սեպտեմբերի 2011

Իսրայելը կարող է ակտիվացնել 1915թ.-ի Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ քայլերը՝ ի պատասխան դիվանագիտական հարաբերությունները նվազագույնի հասցնելու և ռազմական համագործակցության սառեցման վերաբերյալ Թուրքիայի որոշմանը, կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Նախորդ ուրբաթ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հրապարակել է Իսրայելի դեմ պատժամիջոցների փաթեթ, քանի որ Իսրայելը հրաժարվել է կատարել է Անկարայի պահանջները նախորդ տարվա մայիսի 31-ին Գազայի հատված ուղևորվող «Ազատության նավատորմ» միջազգային հումանիտար նավախմբի հետ կատարված միջադեպից հետո։ Իսրայելական հատուկջոկատայինների կողմից նավատորմը գրոհելու հետևանքով զոհվել էր Թուրքիայի ութ քաղաքացի, ԱՄՆ մեկ քաղաքացի։

«Սա ամենահավանական պատասխան քայլն է, որը կարող է ձեռնարկել Իսրայելը։ Արդեն այսօր թուրքական ԶԼՄ-ների և փորձագետների շրջանակներում կարծիք է տարածվել, որ առաջիկայում Քնեսեթում շատ հավանական է Հայոց ցեղասպանության ճանաչման քննարկումը»,- երեքշաբթի լրագրողներին ասաց նա։

Ըստ Մելքոնյանի, Թել Ավիվի այդ քայլը ևս մեկ անգամ կապացուցի, որ շատ պետություններ փորձում են ցեղասպանության ճանաչման հարցը քաղաքական նպատակներով օգտագործել։
«Եթե անգամ Իսրայելը ճանաչի ցեղասպանությունը, այդ քայլը չի կարող անկեղծ համարվել։ Ես կարծում եմ, որ մենք պետք է զուսպ վերաբերվենք այդ իրադարձությանը։ Ոչ մի պետություն չի կարող մեր ժողովրդի ողբերգությունը քաղաքական առուծախի առարկա դարձնել»,- հայտնեց նա։
Մեկնաբանելով Թուրքիայի դիրքորոշումը և այն շարժառիթները, որոնք դրդեցին Անկարային գնալ Իսրայելի հետ հարաբերությունների կտրուկ վատացման, որն իր կարևոր ռազմական գործընկերն է, թուրքագետը նշեց, որ պատճառը Թուրքիայի՝ Մերձավոր Արևելքում անվիճելի առաջնորդ լինելու հավակնությունն է։

«Հաշվի առնելով, որ իսլամական աշխարհում բավական ուժեղ են հակաիսրայելական տրամադրությունները, և այդ քայլերի արդյունքում Թուրքիայի հեղինակությունը զգալիորեն կբարձրանա, կարելի է ենթադրել, թե ինչ ռազմավարական խնդիրներ է նա հետապնդում»,- ընդգծեց նա։ 
Մելքոնյանը նաև ավելացրեց, որ այդ համատեքստում թուրք վարչապետ Թայիփ Էրդողանի այցը Գազայի հատված չափազանց շահավետ ազդեցություն կունենա իսլամական աշխարհում Թուրքիայի վարկանիշի վրա։
«Թուրքական քաղաքական մեքենան հաշվարկել է իր գործողությունների բոլոր հնարավոր հետևանքները և ենթադրվում է, որ Իսրայելի հետ հարաբերությունների վատացումն իր համար արդարացված քայլ է»,- ասաց նա։

Թուրքական իշխանությունները մեկ տարուց ավել է՝ Իսրայելից պահանջում են պաշտոնական ներում գրոհի համար, զոհված և տուժած ընտանիքներին փոխհատուցման վճարում, ինչպես նաև՝ Գազայի շրջափակման հանում։  
Սակայն Թել Ավիվում այդ պահանջները հերքում են։ ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովը տեղի ունեցածի համար պատասխանատվություն է դրել Իսրայելի, մասամբ Թուրքիայի, ինչպես նաև՝ պաղեստինյան անկլավ անթույլատրելի բեռների առաքման ակցիայի անմիջական կազմակերպիչների վրա։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: