480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանին ձեռնտու չէ Սիրիայի իշխող ռեժիմի փոփոխությունը. արևելագետ
18:50
02 Սեպտեմբերի 2011

Հայաստանին ձեռնտու է Սիրիայի խաղաղությունը՝ ներկա իշխանությունների առկայությամբ, ուրբաթ լրագրողներին հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

«Մեզ ձեռնտու է Սիրիայի խաղաղությունը, քանզի, չնայած նրան, որ մենք ընդհանուր սահման չունենք այդ երկրի հետ, այնտեղ մեծ հայկական համայնք կա, որը ներկա ռեժիմում նորմալ պայմաններում է ապրում, իսկ անհանդուրժողական իսլամիստների՝ իշխանության գալով սպառնալիքի տակ կդնի դրա գոյությունը»,- ասաց նա։

Մեկնաբանելով  Թուրքիայի ռազմական միջամտությանը Սիրիայում, Իսպիրյանը նշեց, որ այն չափազանց քիչ հավանական է։ «Թուրքիայի բոլոր քայլերը հետևյալ ուղղությամբ են՝ Արևմուտքին փորձել ապացուցել, որ ինքն առաջնորդ է իսլամական աշխարհում, ինչը հաջողությամբ չպսակվեց, քանի որ վերջին շրջանում Անկարայի ուշադրությունը շեղում է քրդական խնդիրը»,- նշեց թուրքագետը։

Իրանագետ Մհեր Բաղդասարյանն իր հերթին ավելացրեց, որ Հայաստանի համար չափազանց անցանկալի է տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի ամրապնդումը։ «Անշուշտ, մեզ համար անցանկալի է անկախ Քրդստանի կազմավորումը, ձեռնտու չէ նաև, որ Թուրքիան մնա հզոր երկիր, հակառակը, մեզ համար շահավետ է, որ Թուրքիայում միշտ լարված ներքաղաքական իրավիճակ լինի»,- ասաց նա։

Բաղդասարյանը նաև նշեց, որ չնայած այդ համատեքստում քրդական գործոնը հայկական կողմի օգտին է, սակայն քրդական պետության հնարավոր ձևավորումն անշահավետ կլիներ Հայաստանի համար։
Սիրիայի հակակառավարական բողոքները սկսվել են մարտի կեսին երկրի հարավում՝ Դերահա քաղաքում, իսկ այնուհետև լայն թափ են հավաքել նաև երկրի այլ շրջաններում։ Ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար Ասադի հրաժարականն ու քաղաքական բարեփոխումներ երկրում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։