486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ և ԵՄ ինտեգրացիոն նախագծերն իրարամերժ չեն. Լավրով
13:43
01 Սեպտեմբերի 2011

ԱՊՀ և Եվրամիության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները պետք չէ հակադրել, իսկ դրանք որպես միմյանց բացառող նախագծեր ներկայացնելու փորձերը  զարմանք են առաջացնում Մոսկվայում, հինգշաբթի ՄՄՀՊՀ ուսանողների առջև ելույթ ունենալիս՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Երբ մեր հարևաններից հրապարակայնորեն պահանջում են կողմնորոշվել՝ Մոսկվայի, թե Բրյուսելի կողմից են, դա կրկին մեզ ձգում է դեպի նախորդ դարի գաղափարական կարծրատիպեր և հակասում է Ռուսաստանի և ԵՄ համատեղ փաստաթղթերին՝ ողջ Եվրոպական տարածության ինտեգրացիոն գործընթացների փոխլրացման վերաբերյալ»,- ասել է Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա, «աշխարհի տարբեր տարածաշրջաններում ինտեգրացիոն գործընթացների զարգացումը տեղի է ունենում նույն սկզբունքների հիման վրա, այսինքն՝ կապիտալների, ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժում»։

«Այդ պատճառով մեզ մոտ, իհարկե, զարմանք են առաջացնում ԱՊՀ երկրների և Եվրամիության ինտեգրացիոն ծրագրերը որպես միմյանց բացառող նախագծեր ներկայացնելու փորձերը»,- ընդգծել է նա։
Ներկայում Եվրամիությունն իր մեջ ներառում է Եվրոպայի 27 պետություններ։ ԵՄ անդամագրվելու թեկնածու են նաև Իսլանդիան, Մակեդոնիան, Թուրքիան, Խորվաթիան, Չեռնոգորիան։
ԱՊՀ մասնակից պետություններն են Ադրբեջանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը, Ռուսաստանը, Մոլդովան, Ղրղըզստանը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը և  Ուկրաինան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: