480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
Թբիլիսին անհեթեթ է անվանում Հարավային Օսեթիայում խաղաղության երթի ծրագրման մեղադրանքները
16:28
24 Օգոստոսի 2011

Վրաստանն, այսպես կոչված, «խաղաղության երթ» չի ծրագրում անցկացնել Ցխինվալում, իսկ սադրանքներ կազմակերպելու ռուսական կողմի մեղադրանքներն անհեթեթ են, չորեքշաբթի «Նովոստի-Գրուզիա» գործակալությանն է հայտնել Վրաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության դեպարտամենտի ներկայացուցիչը։

Վրացական նախարարության մեկնաբանությունը վերաբերում է այն հայտարարությանը, որն արել է Ռուսաստանի ԱԳՆ-ն երեքշաբթի։ Մասնավորապես, ռուսական կողմը մեղադրել է Վրաստանին Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման երեք տարվա կապակցությամբ դեպի հանրապետության տարածք անօրինական զանգվածային ներթափանցման նախապատրաստման մեջ, այսպես կոչված, «խաղաղության երթի» անվան տակ։  Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ այդ ակցիայի սցենարը Հարավային Օսեթիայի տարածք զանգվածային անօրինական մուտքի փորձ է նախատեսում՝ փախստականներին հայրենի տներ վերադարձնելու կարգախոսի տակ։ Այդ կապակցությամբ Մոսկվան զգուշացնում է վրացական կողմին` տարածաշրջանում նոր ավանտյուրայից զերծ մնալու մասին։

«Վրացական կողմը որևէ ծրագիր չունի նման ակցիաների վերաբերյալ և, համապատասխանաբոր, Ռուսաստանի մեղադրանքներն անհեթեթ են»,- ասում է վրացական ԱԳՆ-ն։

Նախարարությունը նաև մատնանշում է Վրաստանում Եվրամիության դիտորդական  առաքելության (ԵՄԴԱ) օգոստոսի 22-ի հայտարարությունը, որում ասվում է, որ Վրաստանն այդ տարածաշրջանում ցույցերի անցկացման մտադրություններ չունի։

Բայց, չնայած դրան, վրացական կողմն ուշադիր հետևում է զարգացող իրադարձություններին, քանի որ Ռուսաստանի նման հայտարարություններում սպառնալիք է տեսնում։ «Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրադարձությունների զարգացմանը, քանի որ հաստատ չգիտենք, թե ինչ ագրեսիվ մտադրություններ են դրա հետևում»,- հայտարարում է Վրաստանի ԱԳՆ-ն։

Միաժամանակ նախարարությունը հայտարարում է, որ վրացական կողմը լուրջ չի ընկալում Ռուսաստանի նմանատիպ մեղադրանքները։ «Մենք արդեն սովոր ենք այդպիսի անհիմն մեղադրանքներին և նույնիսկ դրանք լուրջ չենք ընդունում»,- հայտարարում է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։