485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
ՌԴ-ն նախազգուշացնում է ՎրաստանինՀարավային Օսեթիայի տարածք «խաղաղության երթի» դիմակի տակ ներթափանցելուց
15:28
23 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանը ՌԴ-ի կողմից Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման եռամյակի կապակցությամբ դեպի հանրապետության տարածք անօրինական զանգվածային ներթափանցում է նախապատրաստում, այսպես կոչված, «խաղաղության երթի» անվան տակ, ասվում է երեքշաբթի հրապարակված ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Մոսկվան հետ է զգուշացնում է վրացական կողմին` ձեռնպահ մնալ նոր արկածախնդրությունից, ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Այդ ակցիայի սցենարը Հարավային Օսեթիայի տարածք զանգվածային անօրինական մուտքի փորձ է նախատեսում՝ փախստականներին հայրենի տներ վերադարձնելու կարգախոսի տակ... Վճռականորեն նախազգուշացնում ենք վրացական կողմին` տարածաշրջանում նոր ավանտյուրայից զերծ մնալու մասին։ Հույս ունենք, որ Թբիլիսիի հասցեին համապատասխան միանշանակ ազդանշաններ կստացվեն միջազգային հանրության նաև մյուս անդամներից»,- ասվում է հաղորդագրությունում։

Ինչպես նշում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեչսությունը, օգոստոսի 26-ին ՌԴ կողմից նշվող Հարավային Օսեթիայի անկախության ճամաչման երրորդ տարեդարձի կապակցությամբ «խաղաղության երթ» է պատրաստվում վրացական Օձիսի բնակավայրից դեպի հարավօսական Լենինգորի տանող ճանապարհի սահմանապահ դիրքը։ Երթում ծրագրվում է ընդգրկել ժամանակավորապես տեղափոխված անձանց Ծերովանիի ճամբարի մինչև երեք հազար բնակիչների, ինչպես նաև Վրաստանի Ահմետի շրջանում բնակվող Չեչենական Հանրապետության քաղաքացիների։

 «Թբիլիսիի անպատասխանատու և սադրիչ նոր մտահղացումը ծայրաստիճան վտանգավոր է։ Այն հղի է տարածաշրջանի՝ առանց այդ էլ փխրուն իրավիճակի ապակայունացմամբ։ Միաժամանակ հատկապես ցնցում է «խաղաղության երթի» կազմակերպիչների ցինիզմը, որը հաստատում է, թե այն փախստականների ճակատագրերը, ում մասին իբր հոգ են տանում վրացի իշխանավորները, ոչ այլ ինչ են, եթե ոչ նրանց քաղաքական խաղերի մարնրադրամ»,- ընդգծում է ռուսական ԱԳՆ-ն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։