485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
Գորբաչյովը գիտեր նախապատրաստվող հեղաշրջման մասին, բայց առավել կարևոր համարեց արյունահեղություն թույլ չտալը
17:12
17 Օգոստոսի 2011

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչյովը1991թ.-ի հեղաշրջման 20-ամյակի նախօրերին հայտարարել է, որ գիտեր նախապատրաստվող հեղաշրջման մասին, բայց համարում էր, որ առավել կարևոր է արյունահեղության կանխումը, առավել ևս՝ քաղաքացիական պատերազմը, հաղորդում  է «ՌԻԱ Նովոստին»:

Արտակարգ իրավիճակների ինքնահռչակ պետական կոմիտեն (ԱԻՊԿ), որը բաղկացած էր ԽՄԿԿ ԿԿ-ի ղեկավարությունից, ԽՍՀՄ կառավարությունից, բանակից և ՊԱԿ-ից, 1991թ.-ի օգոստոսի 19-ին ԽՍՀՄ նախագահի պաշտոնից Միխայիլ Գորբաչյովի հեռացման և հեղաշրջման փորձ ձեռնարկեց:

«Ասում են` Գորբաչյովը տեղյակ էր, ինչպես կարող էր չիմանալ... Որտեղից ասես ինձ չեն զանգահարել, զգուշացրել՝ հեղաշրջում, հեղաշրջում, հեղաշրջում... Իմ շրջապատը... Ամենակարևորը մեծ արյունահեղության չհասցնելն էր... Եվ մենք խուսափեցինք դրանից: Քաղաքացիական պատերազմ կարող էր լինել»,- 1991թ.-ի օգոստոսյան իրադարձությունների 20-ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է Գորբաչյովը:

ԱԻՊԿ գործողություններն ուղեկցվում էին արտակարգ դրության մասին հայտարարություններով, զորքերի Մոսկվա ներխուժմամբ: Մոսկվայի և Լենինգրադի փողոցներում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան ԱԻՊԿ դեմ բողոքներով, որն օգոստոսի 22-ին պարտություն կրեց, դրա անդամները ձերբակալվեցին:

Նա կարծում է, որ հենց Կոմունիստական կուսակցությունում առկա խնդիրները հեղաշրջման դրդեցին, որը երկրի զարգացման համար արգելք հանդիսացավ և որը պետք էր բարեփոխել: Ըստ նրա՝ ԽՍՀՄ-ը ժողովրդականացման կարիք ուներ, այլ ոչ՝ քանդելու:

Գորբաչյովը նաև կարծում է, որ այժմ Ռուսաստանին նույնպես հարկավոր է ինտեգրացիոն գործընթացների ճանապարհով գնալ, այնպիսին, ինչպիսին է Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Ղազախստանի հիման վրա միասնական տնտեսական տարածքը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։