482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Կոալիցիան և ՀԱԿ-ը չեն մեկնաբանում Ոստիկանության հետ ընդդիմության ակտիվիստների միջադեպի մանրամասները, երկխոսությունը կշարունակվի
13:55
16 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի.  /Նովոստի-Արմենիա/. Կոալիցիան և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը երկխոսության աշխատանքային խմբերի հինգերորդ հանդիպման արդյունքում հանդես եկան երկխոսությունը շարունակելու վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։

Հայտարարությունը ներկայացրեցին ՀԱԿ-ի աշխատանքային խմբի համակարգող Լևոն Զուրաբյանը և կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը։

«Կոալիցիան և ՀԱԿ-ն առայժմ զերծ կմնան օգոստոսի 9-ին Ոստիկանության և ՀԱԿ-ի ակտիվիստների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Օգոստոսի 9-ի իրադարձությունները մենք կշարունակենք քննարկել ուրբաթ կայանալիք հաջորդ հանդիպմանը»,- ասվում է Զուրաբյանի կողմից ընթերցված հայտարարությունում։

Նախօրեին Հայ ազգային կոնգրեսը Հայաստանի իշխանություններին 24 ժամ է տվել ՀԱԿ-ի երեք ակտիվիստների խափանման միջոցը փոխելու հարցին լուծում տալու համար։ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, ՀԱԿ-ի երեք ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը և Սարգիս Գևորգյանը ձերբակալվել են երկու ամիս ժամկետով Հայաստանի Քրեական Օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1 կետի (Խուլիգանություն) և 316-րդ հոդվածի առաջին մասի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնի գործողությունների կիրառելը) հատկանիշներով։

Երկխոսության աշխատանքային խմբերի հինգերորդ հանդիպումն է անցկացվում այսօր Երևանում։ Նախորդ անգամ ՀԱԿ-ն իշխանություններին ներկայացրեց խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը հիմնավորող 85-էջանոց փաստաթուղթ։ Կոալիցիան այսօր իր դիրքորոշումը պետք է ներկայացնի փաթեթի վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա չի լինի «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։