484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանապետը հերքել է ընդդիմադիր ՀԱԿ-ի ակտիվիստներին ծեծելու մասին խոսակցությունները
17:37
11 Օգոստոսի 2011

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հինգշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ պաշտոնապես հայտարարեց, որ  ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսի ձերբակալված ակտիվիստներից ոչ ոք ոստիկանության աշխատակիցների կողմից ֆիզիկական բռնության չի ենթարկվել:

Մեկնաբանելով այդ կապակցությամբ համացանցում տեղադրված կադրերն ու լուսանկարները, նա հայտնեց, որ ձերբակալված ակտիվիստները լուրջ դիմադրություն են ցուցաբերել և «բնականաբար, բերման ենթարկելու ժամանակ ստացած փոքր քերծվածքներ պետք է մնացած լինեին»:

«Ավելին, ձերբակալվածներից մեկը՝ Տիգրան Առաքելյանը, այն բանից հետո, երբ նրան մեքենա են նստեցրել, իրեն ուղեկցող ոստիկանին ասել է, որ  սրտի հետ խնդիր ունի և խնդրել է ազատ արձակել ձեռքերը: Սակայն երբ ուղեկցող ոստիկանները նրան ազատ են արձակել, նա առաջ է նետվել և գլխով հարվածել ոստիկանության մեկ այլ աշխատակցի՝ կոտրելով նրա քիթը»,- ասաց Ոստիկանության ղեկավարը: Նա ավելացրեց, որ տուժած ոստիկանն այժմ գտնվում է հիվանդանոցում:

Հայաստանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստների դեմ, որոնց երեկ` օգոստոսի 9-ին բերման էին ենթարկել Կենտրոնի բաժին:
Երեքշաբթի Երևանում ձերբակալվել են ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևի 7 ներկայացուցիչներ` Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Վահագն Գեւորգյանը, Սարգիս Գեւորգյանը, Արեգ Գևորգյանը, Արտակ Կարապետյանը և Սահակ Մուրադյանը:

Ինչպես նշում են մի քանի ԶԼՄ-ներ, երիտասարդ ակտիվիստներին դաժանորեն ծեծել են ինչպես նախքան ձերբակալելը, այնպես էլ ԿՊԶ-ում: Չորեքշաբթի անգամ Facebook սոցիալական ցանցում տեսահոլովակ է հայտնվել, որտեղ տեսախցիկի առջև հայտնվում են ծեծված ակտիվիստները, սակայն անհայտ է նկարահանման ժամանակն ու վայրը:

Միաժամանակ իշխող Հանրապետական կուսակցությունից ՀՀ խորհրդարանի պատգամավոր, կոալիցիա-ՀԱԿ բանակցությունների գծով կոալիցիոն աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը լրագրողներին ասաց, որ ԿՊԶ-ում ՀԱԿ-ի ձերբակալված ակտիվիստների հանդեպ բռնություն չի կիրառվել, և այդ վկայությունները չեն համապատասխանում իրականությանը:
ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «բացառված չէ , որ օգտվելով Սերժ Սարգսյանի՝ երկրից բացակայելու փաստից, որոշ ուժեր փորձում են տապալել ՀԱԿ-ի հետ իշխանությունների երկխոսությունը»,- ասվում է հայտարարության մեջ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: