483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Եթե հանրաքվե անցկացվի, Հայաստանի բնակչության զգալի մասը դեմ կարտահայտվի արտահերթ ընտրությունների անցկացմանը. սոցիոլոգ
15:12
10 Օգոստոսի 2011

Եթե հանրաքվե անցկացվի, Հայաստանի բնակչության զգալի մասը դեմ կարտահայտվի արտահերթ ընտրությունների անցկացմանը, հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

Նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումն արմատական ընդդիմադիր ուժի՝ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) պահանջներից մեկն է։ Երկրի իշխանությունները կարծում են, որ դրա համար որևէ իրավական և քաղաքական հիմք գոյություն չունի։

«Մենք հարցում ենք անցկացրել 825 մարդու շրջանում երկրի չորս բնակավայրերում և, հիմնվելով տվյալ ուսումնասիրության արդյունքների վրա, կարող եմ հավաստիացնել, որ հայ հասարակության ճնշող մեծամասնությունը դեմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը»,- չորեքշաբթի ասաց Ադիբեկյանը։ Նա չնշեց բնակավայրերի անվանումներն ու հարցման անցկացման ժամկետները։

«Սոցիոմետր» Կենտրոնի անցկացրած հարցման արդյունքներով, հարցվածների 41 տոկոսն իմաստ չի տեսնում արտահերթ ընտրությունների անցկացման համար տարբեր պատճառներով։ «Ոմանք կարծում են, որ ընտրությունների արդյունքում ոչինչ չի փոխվի, ոմանք ցանկանում են խուսափել նոր նյարդային ցնցումներից կամ ֆինանսական ծախսերից»,- ասաց Ադիբեկյանը։

Նրա խոսքով՝ հարցվածների միայն 18,7 տոկոսն է համաձայն արտահերթ ընտրությունների անցկացմանը, իսկ մնացածն առայժմ չեն կողմնորոշվել տվյալ հարցում։
Սոցիոլոգը քիչ հավանական է համարում այն, որ Հայաստանի իշխող կոալիցիան և անձամբ նախագահը կհամաձայնեն արտահերթ ընտրությունների անցկացմանը։

Նա նշեց նաև, որ արտահերթ ընտրությունների անցկացումը շահավետ կլիներ, նախևառաջ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար, քանի որ այդ կուսակցության օգտին կքվեարկի նաև ընդդիմադիր գործող ուժերից դժգոհ ընտրազանգվածի որոշ մասը։

Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն, Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության հետ միասին 2008 թվականի մարտին ձևավորված կոալիցիայի կազմում է։
Նախօրեին կայացավ իշխող կոալիցիայի և ընդդիմադիր ՀԱԿ-ի ներկայացուցիչների միջև երկխոսության աշխատանքային խմբերի չորրորդ հանդիպումը, որը տևեց ավելի քան չորս ժամ։ Քննարկումների ընթացքում ՀԱԿ-ն իշխանություններին ներկայացրեց երկրում նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը հիմնավորող 85 էջից բաղկացած մի փաստաթուղթ։ 

Իշխող կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն իր հերթին ասաց, որ ՀԱԿ-ի փաստաթուղթը պարունակում է որոշ փաստեր և գնահատականներ, «և շատ գնահատականների հետ մենք համաձայն չենք»։ Ըստ նրա, հաջորդ երեքշաբթի կոալիցիան կհրապարակի իր մոտեցումը ՀԱԿ-ի փաթեթի վերաբերյալ։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: