484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+9
Եղանակը Երևանում
Հայ
Լիբանանի նախագահի այցը Հայաստան հնարավոր է 2012 թվականին
13:29
10 Օգոստոսի 2011

Լիբանանի նախագահը, հնարավոր է, Հայաստան այցելի 2012 թվականին, երեքշաբթի հայտնել է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ հաշվի առնելով Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանի հետ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հանդիպման արդյունքները։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Սուլեյմանի՝ 2012 թվականին Հայաստան հնարավոր այցին առնչվող որոշ դետալներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները նոր լիցք կհաղորդեն երկու բարեկամ երկրների փոխգործակցության խորացման առումով:

Հանդիպմանը քննարկվել են հայ-լիբանանյան երկկողմ հարաբերությունների խորացման և ընդլայնման, Լիբանանի ներքին քաղաքական, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող խնդիրներ։  Կողմերն ընդգծել են երկու բարեկամ երկրների ժողովուրդների բարյացակամ հատուկ վերաբերմունքն ու հարգանքը միմյանց հանդեպ, ինչպես նաև կարևորել են սերտ համագործակցության խորացումը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Նախագահ Սուլեյմանը բարձր է գնահատել լիբանանահայ համայնքի դերակատարությունը երկրի քաղաքական և հասարակական կյանքում: Լիբանանի

Նախագահի խնդրանքով դեսպան  Քոչարյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և տարածաշրջանային այլ հարցերի:   -0

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։