485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ իշխող կոալիցիան և ՀԱԿ-ը պայմանավորվել են կանոնավոր հանդիպումներ անցկացնել
16:50
04 Օգոստոսի 2011

Հաջորդ շաբաթվանից սկսած՝ ՀՀ իշխող կոալիցիայի և Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչների միջև  բանակցությունների շրջանակներում աշխատանքային խմբերի հանդիպումները կանցկացվեն շաբաթը երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին, հինգշաբթի կայացած երրորդ հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց իշխող կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Ըստ Հարությունյանի, այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվել է աշխատանքների ժամանակացույցը և երկու հիմնական հարցերի քննարկման կանոնակարգը:

Հարությունյանն ընդգծեց, որ հաջորդ շաբաթվանից սկսած կանոնավոր հանդիպումների անցկացման վերաբերյալ որոշումը ոչ մի կերպ կապված չէ վերջին հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ-ի պահանջներն իրականացնելու վերջնաժամկետին (սեպտեմբերի) վերաբերող հայտարարության հետ:

Մեկնաբանելով տվյալ հայտարարությունը՝ Հարությունյանը հայտնեց, որ եթե ՀԱԿ-ը սեպտեմբերին իրոք երկխոսությունը սպառված համարի, ապա դա լուրջ խոչընդոտ կհանդիսանա արդյունավետ բանակցություններ անցկացնելու համար:

Հարությունյանն ավելացրեց, որ անցած հանդիպման ժամանակ ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել էին ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի ժամանակ ոստիկանության հետ տեղի ունեցած միջադեպի և մարզերից Երևան եկող ընդդիմության ակտիվիստների տեղաշարժը սահմանափակելու մասին: Նա հավաստիացրեց, որ կոալիցիան հիմնավորապես ուսումնասիրում է բոլոր այդ փաստերը և իր կարծիքը կհայտնի այդ հարցի շուրջ:

ՀԱԿ աշխատանքային խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանն իր հերթին հայտնեց, որ նախքան հանդիպումը, ՀԱԿ-ը կոալիցիայի ներկայացուցիչներին ընթերցել է հայտարարությունը, որտեղ հանրահավաքի նախօրեին թերթիկներ  բաժանող մարդկանց հետ Ոստիկանության աշխատակիցների կոպիտ վերաբերմունքի փաստերի անմիջական հետաքննություն է պահանջել:

Նա ավելացրեց, որ ՀԱԿ-ը նաև պահանջում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ եւ մյուս հեռուստաալիքներով ՀԱԿ-ի հանրահավաքների մասին նյութերի հեռարձակման արգելքի հանումը:
«Կոալիցիայի գործունեությունն, ըստ էության, ցույց է տալիս, որ իշխանությունները երկխոսության իմիտացիայով են զբաղված: Կոալիցիայի նման վարքագիծը լուրջ հարված է հասցնում ՀՀ իշխանությունների հանդեպ վստահությանը»,- հայտնեց Զուրաբյանը:

Միաժամանակ նա հաստատեց, որ կոալիցիայի ներկայացուցիչները խոստացել են վերլուծել տվյալ փաստերը՝ ավելացնելով, որ ՀԱԿ-ը պատասխանի սպասում և մտադիր է հետևողականություն ցուցաբերել այդ հարցի լուծման մեջ:

Զուրաբյանը տեղեկացրեց, որ հաջորդ հանդիպման ժամանակ ՀԱԿ-ը առաջարկների և հիմնավորումների լուրջ փաթեթ կներկայացնի արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների, ինչպես նաև ընտրությունների օրինականության ապահովման վերաբերյալ:
«Մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցերը, բայց այդ քննարկումները պետք է անվերջանալի գործընթացի չվերածվեն: Եթե մինչև սեպտեմբեր ոչ մի էական արդյունք չլինի, մենք երկխոսությունը սպառված կհամարենք»,- հայտնեց նա:

ՀԱԿ-ը կարծում է, որ երկրում ծայրահեղ քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակ է ստեղծվել և որպես լուծում առաջարկում է հոկտեմբերի կեսին արտահերթ նախագահական , իսկ անմիջապես դրանցից հետո՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
Իշխանությունները մինչև վերջերս հերքում էին ՀԱԿ-ի կողմից առաջարկվող բանակցությունների ձևաչափը և արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը:
Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 2012թ.-ի մայիսին, իսկ նախագահականը՝ 2013թ.-ի փետրվարին:

«Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները ընդգրկված են Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավորած իշխող կոալիցիայի կազմում, որը ձևավորվել է 2008 թ.-ի մարտի 21-ին:

ՀԱԿ-ը ստեղծվել է 2008 թ.-ի օգոստոսի 1-ին: ՀԱԿ-ի կազմում ներառված է շուրջ 20 քաղաքական կուսակցություն և կազմակերպություն: ՀԱԿ-ի առաջնորդն է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։