484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների երկխոսության շրջանակներում անցկացվող երրորդ հանդիպումը սկսվել է
14:17
04 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ իշխող կոալիցիայի և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչների միջև բանակցությունների շրջանակներում աշխատանքային խմբերի երրորդ հանդիպումը մեկնարկել է հինգշաբթի Կառավարության ընդունելությունների տանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:

Այս հանդիպումը, նախորդ երկուսի պես, անցկացվում է լրագրողների համար փակ ռեժիմով: Ավարտից հետո ճեպազրույց է ակնկալվում:

Հուլիսի 26-ին կայացած երկրորդ հանդիպումից հետ, իշխող կոալիցիայի պատվիրակության համակարգող Դավիթ Հարությունյանը լրագրողներին հայտնեց, որ իշխանության և ՀԱԿ-ի միջև երկխոսության օրակարգում երկու հարց է ընդգրկվել՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացում, ինչպես նաև մրցակցության քաղաքակիրթ կանոնների ապահովում:

ՀԱԿ աշխատանքային խմբի համակարգող Լևոն Զուրաբյանն իր հերթին նշել էր, որ եթե աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումների ժամանակ մինչև սեպտեմբեր ամիսն իշխանությունները չեն համաձայնվի արտահերթ ընտրություններ անցկացնել, ապա ընդդիմությունը երկխոսության ձևաչափը սպառված կհամարի և առճակատման կգնա:

ՀԱԿ-ը կարծում է, որ երկրում ծայրահեղ քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակ է ստեղծվել և որպես լուծում առաջարկում է սեպտեմբերի կեսին արտահերթ նախագահական , իսկ անմիջապես դրանցից հետո՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
Իշխանությունները մինչև վերջերս հերքում էին ՀԱԿ-ի կողմից առաջարկվող բանակցությունների ձևաչափը և արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը: Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 2012թ.-ի մայիսին, իսկ նախագահականը՝ 2013թ.-ի փետրվարին:

Իշխանությունների կողմից բանակցություններին մասնակցում է կոալիցիոն կուսակցությունների կողմից ձևավորված աշխատանքային խումբը, որը կազմում ներառված են ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ՀՀ ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը (ՀՀԿ), ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը («Բարգավաճ Հայաստան»), Մհեր Շահգելդյանն ու ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչիկ Հարությունյանը («ՕԵԿ»):

ՀԱԿ-ի հինգ ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը գլխավորում է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը: Պատվիրակության կազմում են նաև ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար Վահագն Խաչատրյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, Հայ համազգային շարժման վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը:

«Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները ընդգրկված են Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավորած իշխող կոալիցիայի կազմում, որը ձևավորվել է 2008 թ.-ի մարտի 21-ին:

ՀԱԿ-ը ստեղծվել է 2008 թ.-ի օգոստոսի 1-ին: ՀԱԿ-ի կազմում ներառված է շուրջ 20 քաղաքական կուսակցություն և կազմակերպություն: ՀԱԿ-ի առաջնորդն է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։