482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մեկնաբանել է Ադրբեջանի ղեկավարության հիստերիկ պահվածքն ու նյարդային ջղաձգումները
23:03
29 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Ադրբեջանի ղեկավարության վերջին հակահայկական հայտարարությունները, մասնավորապես նշել է, որ Ադրբեջանի ղեկավարության ներկա հիստերիկ պահվածքն ու նյարդային ջղաձգումները տիպիկ են այդ պետությունում ձևավորված բարքերի համար:

 «Տարիներ շարունակ այդ պետության իշխանությունը` շահարկելով այդ երկրի էներգետիկ պաշարների արդյունահանման, փոխադրման և վաճառքին առնչվող հարցերը, արտաքինաշխարհին նայում է նավթային խողովակի անցքի միջով»,- նշել է Քոչարյանը:

Նրա խոսքով՝ շահարկում են ինչպես այլ երկրների հետ հարաբերությունների, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային կարգավորման համատեքստում:

Հիվանդ երևակայությամբ և համառությամբ ագրեսոր Ադրբեջանը մի կողմից փորձում է զոհի դիմակ հագնել, մյուսից՝ տարածքային նկրտումներ է ներկայացնում Հայաստանի հանդեպ, միևնույն ժամանակ ստեղծված իրավիճակի համար մեղադրում է ամենքին, բացի իրենից:

Ադրբեջանին թվում է, որ այդ երկիր այցելած այլ երկրի ներկայացուցիչը տուրք է տալիս ադրբեջանական հոխորտումներին, ապա ՄԱԿ կանոնադրությունը թաթախված է նավթով և միջազգային իրավունքի հիմնարար նորմերը կարող են գազի նման հօդս ցնդել:

Եթե Ադրբեջանի ղեկավարները պատրանք ունեն, որ կարող են նման պահվածքով ինչ-ինչ հարցեր լուծել, ապա դա նրանց ամենամեծ մոլորությունն է և պարզապես ինքնախաբեություն՝ համենայնդեպս սեփական ժողորդի հանդեպ:

Ադրբեջանական այս թատրոնը, որ զավեշտի նման պարբերաբար կրկնվում է Ալիև հոր ստորագրած նավթային <<Դարի պայմանագրից>>, Բաքու-Ջեյհան նավթամուղից սկսած և ներկայում էլ շարունակվում է Շահ-Դենիզ 1, 2-ով, 3-ով, 4-ով և այլն… չի հանգեցրել և չի հանգեցնելու ոչնչի: Այն միայն ու միյան հանգեցնում է ստատուս-քվոյի պահպանմանը, Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում տեղպտույտին և պարզապես ծառայում է սեփական ժողովրդին մոլորության մեջ պահելով՝բռնատիրական ռեժիմի կյանքը երկարաձգելու փորձերին:

Երբ ներկայիս Ադրբեջանի իշխանությունների տակից հանվեն ժառանգականության և նավթային <<հենարանները>>, ապա կստանանք դատարկություն: Փորձերը՝ միջազգային հարաբերություններին անհարիր վայրենի բառապաշարով, ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքներով և սեփական պատմության զեղծարարությամբ լցնելու այդ դատարկությունը, դարձնում են այն տորիչելյան դատարկություն:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: