486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Իսրայելական թերթը զուգահեռներ է անցկացնում Էրդողանի՝ Թել Ավիվի և Երևանի հասցեին արված սպառնալիքների միջև
18:44
28 Հուլիսի 2011

«Ջերուսալեմ Փոսթ» իսրայելական թերթը հոդված է հրապարակել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի սուր արձագանքի մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ զուգահեռներ անցկացնելով Թել Ավիվի հասցեին թուրքական սպառնալիքների հետ։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայոց լեզվի, գրականության և հայագիտական առարկաների Համահայկական հինգերորդ օլիպմիադայի մասնակիցների հետ հանդիպմանը, պատասխանելով մասնակիցներից մեկի այն հարցին, թե արդյոք, հայ ժողովրդին սպասու՞մ է այնպիսի ապագա, որը նրան կվերադարձնի Արևմտյան Հայաստանն Արարատի հետ, հայտարարել է. «Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել»։

Նախագահն ավելացրել է, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել: Սարգսյանը նշել է նաև, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին:

Թերթը նշում է, որ Հայաստանի նախագահի խոսքերը նյարդայնացրել են Էրդողանին, ով դա սադրանք է անվանել և ներողություն  պահանջել։

«Էրդողանի այդ պահանջը Հայաստանին ներկայացվել է Իսրայելի հասցեին հնչեցրած նմանատիպ սպառնալիքներից մի քանի օր անց»,- գրում է «Ջերուսալեմ Փոսթը»:

Թերթի համաձայն` օրերս Էրդողանը սպառնացել է Իսրայելի դեմ «Բ Ծրագիր» կիրառել, այսինքն` էլ ավելի նվազեցնել երկկողմ կապերի մակարդակը, եթե Թել Ավիվը ներողություն չխնդրի «Մավի Մարմարա» նավի հետ կապված անցյալ տարվա միջադեպի համար։

Թերթի կարծիքով` այս դեպքում հատկանշական է Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության արձագանքն այդ ամենին։ Մասնավորապես, «Ջերուսալեմ փոսթը» մեջբերում է իրայելական դիվանագիտական չնշված աղբյուրի խոսքը։ «Այն, ինչ մենք տեսնում ենք, նոր վարքագիծ է»,- նշել է աղբյուրը։ Իսրայելցի դիվանագետը նաև հեգնանքով հիշեցրել է Թուրքիայի վարչապետին իր երկրի արարքները։ «Իսկ ո՞վ է ստիպելու Էրդողանին ներողություն խնդրել Հյուսիսային Կիպրոսի օկուպացման համար»,- ասել է նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: