487.98
-0.05
577.67
+5.94
8.09
-0.1
+3
Եղանակը Երևանում
Հայ
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հետաձգել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Հեֆերնի թեկնածության քննարկումը
10:35
28 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Սենատոր Ռոբերտ Մենենդեսի պահանջով, ամերիկյան Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հետաձգել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆերնի թեկնածության քննարկումը, հաղորդում է Ամերիկայի Հայկական Ասամբլեան։

Մենենդեսը հայտնել է, որ իրեն ժամանակ է հարկավոր Հեֆերնից ստացած պատասխաններն ուսումնասիրելու համար։ Նա նաև ավելացրել է, որ իրեն անհանգստացնում է ներկա ամերիկյան վարչակազմի «բառախաղը»՝ կապված Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ։

Ավելի վաղ Հեֆերնն իր թեկնածության լսումների ժամանակ ճանաչել է XX դարի սկզբին Թուրքիայում տեղի ունեցած զանգվածային ոչնչացման փաստը, սակայն այն ցեղասպանություն չի անվանել։

Ըստ Մենենդեսի, դժվար է ամերիկացի դիվանագետների ուղարկել մի երկիր, որտեղ նրանք այցելում են Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, բայց չեն օգտագործում «ցեղասպանություն» եզրույթը։
Լսումները հետաձգվել են մինչև կոմիտեի հաջորդ նիստը, որը ենթադրաբար կանցկացվի սեպտեմբերին։

2006թ.-ին Մենենդեսը երկու անգամ արգելափակել է Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը, ով հավակնում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ժխտողական դիրքորոշում ունենալու պատճառով։

Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնը թափուր է ավելի քան մեկ ամիս։

2008թ.-ի սեպտեմբերից մինչև 2011թ.-ի հունիս ամիսն այդ պաշտոնը զբաղեցրել է Մարի Յովանովիչը, ով այժմ նշանակվել է Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպայի գործերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։