486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանիայի վարչապետ Քեմերոնը խոստովանել է, որ ԽՍՀՄ-ի կյանքից ստացած շոկը ստիպել է իրեն զբաղվել քաղաքական գործչի կարիերայով
11:12
25 Հուլիսի 2011

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստովանել է, որ 1980-ականների սկզբին Խորհրդային Միություն իր այցն ու տեսածից ստացած տպավորությունները դարձել են կարևոր գործոններից մեկը, որոնք հետագայում ստիպել են իրեն զբաղվել քաղաքական գործչի կարիերայով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նման խոստովանություն է արել Քեմերոնը երկուշաբթվի լույս տեսնող բրիտանական Big Issue ամսագրին տված հարցազրույցում:

Բրիտանիայի վարչապետը հիշեցրել է, որ դպրոցն ավարտելուց հետո և համալսարան ընդունվելուց առաջ, բրիտանական ավանդույթի համաձայն, մեկ տարի ճանապարհորդել և պրակտիկա է անցել: Հոնկոնգից վերադառնալու ճանապարհին նա երկաթուղով անցել է Խորհրդային Միության տարածքով: Լինելով Մոսկվայում՝ Քեմերոնն ընկերոջ հետ մեկնել է Ղրիմ:

«Ես երբեք չեմ մոռանա կոմունիզմի օրոք տիրող կյանքի գորշությունը, ազատության, ընտրության և ինքնարտահայտման պակասը», - գրեթե 13-ամյա վաղեմություն ունեցող ճանապարհորդության տպավորությունները հիշել է 44-ամյա քաղաքական գործիչը:

Նրա խոսքերով՝ հենց այդ ժամանակ է «սկսել իր մեջ ձևավորել քաղաքական ինքնագիտակցությունը, այն բանի զգացումը, թե ինչն է ճիշտ և ինչը՝ «ոչ»: «Դա հատկապես վերաբերում է ազատության և այն բանի կարևորությանը, որ պետությունը պետք է ծառայի մարդկանց, այլ ոչ թե լինի նրանց տերը», - նշել է Բրիտանիայի վարչապետը:

Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ներում հայտնվել էր պատմություն այն մասին, թե Խորհրդային Միությունում պատանի Քեմերոնի և նրա ընկերոջ հետ մի դեպք է տեղի ունեցել, որը բրիտանացի պահպանողականների առաջնորդը կոչում է «ԿՀՎ-ում հավաքագրման փորձ»:

Այս տարվա աշնանը Քեմերոնը կրկին կայցելի Ռուսաստան՝ առաջին անգամ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: