481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+24
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ իշխող կոալիցիան դրական է գնահատում ընդդիմության ներկայացուցիչների հետ առաջին հանդիպումը
11:41
19 Հուլիսի 2011

ՀՀ կոալիցիոն կուսակցությունների և ընդդիմադիր ՀԱԿ-ի ներկայացուցիչների առաջին հանդիպումը բավական արդյունավետ է անցել, հայտնել է հանդիպման մասնակից Դավիթ Հարությունյանը։

Կոալիցիոն կուսակցությունների և ՀԱԿ ներկայացուցիչների միջև առաջին դռնփակ հանդիպումն անցկացվել է նախօրեին:

«Կայացել է կոալիցիոն ուժերի և ՀԱԿ-ի ներկայացուցիչների միջև առաջին հանդիպումը։ Մենք մտքեր ենք փոխանակել այն հարցերի շուրջ, որոնք հրատապ ենք համարում։ Կոալիցիան նույնպես ներկայացրել է երկխոսության ձևաչափով իր դիրքորոշումը»,- լրագրողներին հայտնեց Հարությունյանը։

Ըստ նրա, կոալիցիայի համար այդ երկխոսությունը հիմք է նոր քաղաքական մշակույթ ձևավորելու համար ։ «Մենք կարծում ենք, որ ցանկացած ժողովրդավարական երկրում անհրաժեշտ է ինչ-որ հարթակի առկայությունը, որտեղ իշխանություններն ու ընդդիմությունը կկարողանան միասին քննարկել առաջնահերթ հարցերը», ավելացրեց նա։

Հարությունյանը նաև նշեց, որ հանդիպման հիմնական նպատակը բացարձակ հակադրությունից համագործակցությանն անցնելն է։ «Դա բոլորովին չի նշանակում, որ քաղաքական տարաձայնությունները մեր միջև կկարգավորվեն, բայց այդ հարթակը մեզ հնարավորություն կտա լսելու միմյանց կարծիքը, համատեղ խորհրդակցություններ անցկացնել»,- ասաց Հարությունյանը։

«Բնականաբար (ՀԱԿ-ի մոտ) հարց է առաջանում, թե մենք ում ենք ներկայացնում։ Մենք ներկայացնում ենք կոալիցիան։ Դա նշանակում է, որ մենք ներկայացնում ենք գործադիր իշխանությունը, որը ձևավորվել է կոալիցիայի հիման վրա։ Մենք նաև ներկայացնում ենք խորհրդային մեծամասնությունը, և բնականաբար երկրի նախագահին՝ որպես կոալիցիայի ղեկավարի»,- հայտնեց նա։

Միաժամանակ Հարությունյանը տեղեկացրեց, որ մտքերի փոխանակում է տեղի ունեցել։
«Այդ հանդիպման վերաբերյալ մեր գնահատականը դրական է։ Մեր աշխատանքային խումբը լավատեսորեն է տրամադրված նման հանդիպումների շարունակման հարցում»,- ասաց նա։

Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ օրակարգը դեռ չի ձևավորվել, և եթե որոշվի ևս մեկ հանդիպում անցկացնել, ապա լրագրողները կտեղեկացվեն այդ մասին։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: