481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+13
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն կվերանայի Հայաստանում նոր դեսպանի թեկնածությունը
15:45
13 Հուլիսի 2011

Հինգշաբթի ամերիկյան սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն կվերանայի Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆերնի (John A. Heffern) թեկնածությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ամերիկայի Հայկական Խորհրդին:

Սենատի կողմից Հեֆերնի թեկնածության հաստատման դեպքում նա Հայաստանում դեսպանի պաշտոնում կփոխարինի Մարի Յովանովիչին, ով իր առաքելությունն ավարտեց  հունիսի սկզբին։

«ԱՄՆ հայկական համայնքը հուսով է, որ Հեֆերնը հաջողությամբ կներկայացնի Հայաստանում Միացյալ Նահանգները և կճանաչի ոչ միայն Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, այլ նաև Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

1990-ական թվականների կեսին Հեֆերնն աշխատել է նախկին կոնգրեսական Դագա Բերուոտերի համար, ով Կոնգրեսում հայտնի էր իր թուրքամետ և հակահայկական գործունեությամբ։ 1995-1996թթ.-ին, երբ Հեֆերնը պատասխանատու էր կոնգրեսականի միջազգային կապերի համար, Բերուոտերը ոչ միայն Հայաստանի շահերի, այլ նաև ողջ աշխարհում մարդու իրավունքների աջակցությանն ուղղված մի շարք միջոցառումների դեմ քվեարկեց:

Հեֆերնն արդեն շուրջ 30 տարի աշխատում է ԱՄՆ արտաքին քաղաքականության ոլորտում, և ներկայումս Բրյուսելում ՆԱՏՕ-ի ամերիկյան առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում։ Մինչ այդ նշանակումը նա աշխատում էր Ինդոնեզիայում ԱՄՆ դեսպանատանը։

Հեֆերնը ծնվել է Միսսուրի նահանգում, ավարտել է Միչիգանի համալսարանը, հինգ երեխաների հայր է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: