486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Միրոնովը կարծում է, որ Մեդվեդևն ու Պուտինը 2012 թվականի ընտրությունների թեկնածուի անունը կհայտարարեն միայն դեկտեմբերին
18:03
09 Հուլիսի 2011

«Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը կարծում է, որ Դմիտրի Մեդվեդևը և Վլադիմիր Պուտինը մինչև վերջ կհետաձգեն 2012 թվականի ընտրությունների թեկնածուի անվան հայտարարումը, և չի բացառում, որ ինտրիգը կլուծվի միայն դեկտեմբերին։

«Վստահ եմ, որ մինչև վերջ կձգձգեն, ես նրանց տրամաբանությունը հասկանում եմ»,- ասել է Միրոնովը լրագրողներին Դոնի Ռոստովում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա պարզաբանել է, որ հենց որ իշխող տանդեմի անդամներից մեկը հայտարարի, որ ինքն է առաջադրվում, իսկ երկրորդը՝ ոչ, «երկրորդը վերածվում է կաղ բադի՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով»։

«Դա միանգամայն անիրական է»,- ավելացրել է Միրոնովը։

Ըստ նրա՝ «եթե օրենքը թույլ տա, ապա մենք կլսենք թեկնածության մասին  ընթացիկ տարվա միայն դեկտեմբերին»։

Ինչ վերաբերում է «Արդար Ռուսաստանից» նախագահի թեկնածությանը, ապա, Միրոնովի խոսքով, կուսակցությունն այդ հարցում կկողմնորոշվի աշնանը։

ՌԴ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2012 թվականի մարտին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։