482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյանն Ուկրաինայի նախագահին Հայաստան է հրավիրել
20:27
01 Հուլիսի 2011

 Հայկական պետության ղեկավար Սերժ Սարգսյանն իր ուկրաինացի գործընկեր Վիկտոր Յանուկովիչին հրավիրել է պաշտոնական այց կատարել դեպի Հայաստան, հաղորդում է «Ուկրաինսկիե նացիոնալիե նովոստի» լրատվական գործակալությունը։

Նա շնորհակալություն է հայտնել Յանուկովիչին Ուկրաինա այցելելու հրավերի համար, քանի որ Հայաստանի նախագահի վերջին այցը 10 տարի առաջ էր եղել։

«Դա որևէ կերպ չի համապատասխանում մեր հարաբերությունների ոչ խորությանը, ոչ մակարդակին, այդ իսկ պատճառով ես հաճույքով եմ ժամանել եղբայրական երկիր և ձեզ հետ միասին ուրախանում եմ ձեր պետության հաջողությունների կապակցությամբ»,- ընդգծել է Սարգսյանը։

Նա հույս է հայտնել, որ Ուկրաինան ԵԱՀԿ-ում 2013 թվականին իր նախագահության ժամանակ մեծ ավանդ կունենա Կովկասյան տարածաշրջանի խաղաղության հաստատման գործում։

Սարգսյանը հիշեցրել է նաև, որ հուլիսի մեկին մեկնարկում են Ուկրաինայում Հայաստանի մշակույթի օրերը։ Նրա խոսքով, Հայաստանում Ուկրաինայի մշակութային օրերի անցկացումը ծրագրված է անցկացնել հաջորդ տարի։

Ուրբաթ օրը երկու նախագահների ներկայությամբ կայացավ երկկողմ փաստաթղթերի, մասնավորապես, օդային հաղորդակցման մասին համաձայնագրում փոփոխությունների և լրացումների կատարման արձանագրության, Ուկրաինայի և Հայաստանի ֆինանսների նախարարությունների միջև համագործակցության համաձայնագրի, Տնտեսական համագործակցության հարցերով ուկրաինահայ միջկառավարական հինգերորդ նիստի արձանագրության, ինչպես նաև Ուկրաինայի և Հայաստանի առողջապահության նախարաարությունների միջև 2011-2013 թվականներին բժշկության ոլորտում համագործակցության համաձայնագրի ծրագրի ստորագրումը։

Սարգսյանի՝ Ուկրաինա կատարած պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի, վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Կլյուևի հետ, ինչպես նաև այցելություն Ուկրաինայի Առևտրաարդունաբերական պալատ։

Ուկրաինան կնախագահի ԵԱՀԿ-ում 2013 թվականին։ Համապատասխան որոշում են ընդունել կազմակերպության 56 անդամ երկրների արտգործախարարները 2010 թվականի նոյեմբերի 23-ին։ -

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: