486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՎԶԵԲ-ն ու ՀԲ-ն նշում են Հայաստանում այլ ռասայի ներկայացուցիչների հանդեպ անհանդուրժողականության ամենաբարձր մակարդակը. հաշվետվություն
19:35
29 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Այլ ռասայի ներկայացուցիչների հանդեպ անհանդուրժողականության ամենաբարձր մակարդակը, որը գերազանցում է 30 տոկոսը, նկատվում է Հայաստանում, նշվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Համաշխարհային բանկի համատեղ հաշվետվությունում, որի քաղվածքը ստացել է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:

Հաշվետվության համաձայն, այլ ռասայի ներկայացուցիչների հանդեպ անհանդուրժողականության մակարդակով Հայաստանին են հետևում Մոնղոլիան և Ռուսաստանը:

«Կյանքը տնտեսական անցման ժամանակ՝ ճգնաժամից հետո» հաշվետվությունը պատրաստվել է ՎԶԵԲ-ի և ՀԲ-ի կողմից 2010 թ.-ի վերջում: Ուսումնասիրության ընթացքում հարցվել է մոտ 39000 ընտանիք/տնտեսություն 34 երկրում` Մեծ Բրիտանիայից մինչև Բալկաններ, Ալբանիայից Ուզբեկստան, Ֆրանսիայից` արևմուտքում մինչև Մոնղոլիա` արևելքում: 

Հաշվետվության համաձայն, ներգաղթողների հանդեպ անհանդուրժողականության ամենաբարձր մակարդակը` ավելի քան 30%, դիտվում է Թուրքիայում, որին հաջորդում են Մոնղոլիան և Ռուսաստանը: Այս ուսումնասիրության շրջանակներում առաջին անգամ փորձ է արվել գնահատել փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքը:

«Համապատասխան հարցերի պատասխանները պետք է ընկալվեն զգուշությամբ, քանի որ դրանք կարող են լինել ոչ լիովին անկեղծ, քանի որ հարցվողները ցանկանում են համապատասխանել հասարակության կողմից ընդունելի համարվող չափանիշներին», - նշում են հաշվետվության հեղինակները:

Այնուամենայնիվ նրանց կարծիքով՝ այս պատասխանները թույլ են տալիս գալ երկու կարևոր եզրահանգման: Առաջին` մարդիկ հիմնականում առանձնահատուկ չեն կարևորում այն փաստը, որ իրենց հարևանները այլ կրոն են դավանում: Երկրորդ` անհանդուրժողականությունը շատ ավելի զգալիորեն արտահայտվում է ներգաղթողների և այլ ռասայի ներկայացուցիչների հանդեպ:

Հաշվետվության համաձայն, Հայաստանում նկատվում է միմյանց նկատմամբ վստահության ամենացածր մակարդակը, որը չորս տարվա ընթացքում նվազել է ավելի քան երկու անգամ: Վստահության ամենամեծ մակարդակը բաժին է հասնում Կենտրոնական Ասիայի որոշ մասերին, Ռուսաստանին և Ուկրաինային:
Ուսումնասիրության նպատակն է ավելի լավ հասկանալ, թե հատկապես նախկին կոմունիստական երկրներում մարդկանց կյանքի վրա ինչպիսի ազդեցություն ունեցան ոչ միայն սոցիալական, քաղաքական և տնտեսական անցման երկու տասնամյակը, որոնց սկիզբը նշանավորվեց բեռլինյան պատի քանդմամբ, այլ նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամն իր հետևանքներով:

Ավելի ամբողջական պատկեր ունենալու նպատակով` նույն հարցումն անցկացվել է Արևմտյան Եվրոպայի հինգ երկրներում` Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում և Շվեդիայում:  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։