486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱԿ-ը հանրահավաքի ժամանակ կներկայացնի իր դիրքորոշումները՝ իշխանությունների հետ երկխոսության ճակատագրի մասին
16:09
29 Հունիսի 2011

Ընդդիմադիր ՀԱԿ-ը մտադիր է հանրահավաքի ժամանակ ներկայացնել իշխանությունների հետ երկխոսության համատեքստում հետագա գործողությունների վերաբերյալ իր դիրքորոշումներն ու որոշումները, ասաց ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը:

ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը նախատեսված է հինգշաբթի՝ հունիսի 30-ին:
«Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն վաղը», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կարապետյանը՝ ձեռնպահ մնալով այս թեմայի շուրջ հետագա մեկնաբանություններից:

Նշելով, որ ՀԱԿ-ը գտնվում է հանրահավաքին նախապատրաստվելու եզրափակիչ փուլում՝ Կարապետյանն ասաց, որ ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի մարզերի բոլոր ստորաբաժանումներն ակտիվորեն ներգրավված են հասարակությանն իրազեկելու գործընթացում:

«ՀԱԿ-ի ներկայացուցիչները միշտ ընդգծում են, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարված չէ: Մեր կարծիքով՝ ճանապարհը մեկն է՝ արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունները, և վաղը ՀԱԿ-ի առաջնորդները կգնահատեն ընթացիկ գործընթացները, ինչպես նաև կպատմեն, թե ինչպիսին ենք տեսնում իշխանությունների հետ երկխոսությունը», - ասաց Կարապետյանը:

Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012 թ.-ին, նախագահական ընտրությունները՝ 2013 թ.-ին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 17-ին ներկայացրել է արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսությանը վերաբերող իր մոտեցումները՝ նշելով, որ երկխոսության, քննարկումների միջոցով առկա խնդիրներին լուծումներ գտնելով առաջ շարժվելը «միակ տրամաբանական և ընդունելի ճանապարհն է մեր ժողովրդի հոգսերով ու մեր երկրի զարգացմամբ մտահոգ ուժերի համար»:

Մայիսի 31-ին Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ  պատրաստ են «իշխանության հետ ֆորմալ երկխոսության, այսինքն` պատվիրակությունների մակարդակով երկխոսության»: Նույն հանրահավաքի ընթացքում ընդդիմությունը հայտարարել էր, որ երկխոսությունը կարող է ընթանալ խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների հարցի շուրջ:

ՀԱԿ-ի քաղխորհուրդը հունիսի 2-ին պատվիրակության կազմ է ձևավորել՝ իշխանությունների հետ երկխոսության համար, որի կազմում ներառվել են ընդդիմադիր դաշինքի հինգ ներկայացուցիչներ՝ ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։