486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է օգտվի թուրք-սիրիական հարաբերությունների սրացումից. փորձագետ
14:56
28 Հունիսի 2011

Հայաստանը պետք է օգտվի թուրք-սիրիական հարաբերությունների սրացումից հայ-սիրիական միջպետական հարաբերությունները բարելավելու նպատակով, կարծում է արաբագետ Արայիկ Հարությունյանը։

«Հայտնի է, որ հայ-սիրիական միջպետական հարաբերություններն այսօր այն չեն, ինչ 90-ականներին, այսօր նույնիսկ Սիրիայում մեր և Հայաստանում սիրիական դիվանագիտական ներկայացուցչությունները ժամանակավոր կարգավիճակ ունեն։ Դրա պատճառը, բնականաբար, թուրք-սիրիական հարաբերությունների մերձեցումն է վերջին տասնամյակում, բայց այսօր այդ հարաբերությունները սրվել են, և մենք կարող ենք օգտվել դրանից»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց նա։

Խոսելով սիրիահայ համայնքի մասին՝ Հարությունյանը նշեց, որ լուրջ մտավախություններ կան, որ այստեղ հայերի համար կարող է եգիպտական սցենարը կրկնվել։
 
«Եգիպտոսի հայերը մինչև վերջ սատարում էին Մուբարաքին, և արդյունքում այսօր ներքաղաքական կյանքի սահմաններից դուրս հայտնվեցին։ Վախենում եմ, որ նույնը կարող է կրկնվել նաև Սիրիայում»,- ասաց նա։
Թուրքագետ Արտակ Շաքարյանն իր հերթին նշեց, որ թուրք-սիրիական հարաբերությունների սրացումը, նախևառաջ, մարտահրավեր է Թուրքիայի արտաքին դիվանագիտության համար, քանի որ Անկարան բազմիցս հայտարարել է, որ «Հարևանների հետ զրո խնդիր» քաղաքականություն է վարում։

«Սակայն պետք չէ մոռանալ, որ, այնուամենայնիվ, թուրք-սիրիական հարաբերությունները մերձեցման մեծ ներուժ ունեն։ Կարծում եմ՝ Թուրքիան կսպասի, մինչև Սիրիայի ներքաղաքական իրավիճակը կայունանա, և այնուհետև միայն որևէ քայլ կձեռնարկի»,- ասաց նա։

Փորձագետները համակարծիք են, որ Թուրքիայի և Սիրիայի միջև ռազմական գործողությունները քիչ հավանական են, քանի որ այդ երկրները փոխադարձ շահեր ունեն։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: