480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստ է մասնակցել ընդդիմության հետ երկխոսությանը. պատգամավոր
14:16
28 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի.  /Նովոստի-Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անհրաժեշտության դեպքում պատրաստ է մասնակցել ընդդիմության հետ երկխոսությանը, կարծում է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը  ներկայացրել է արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսությանը վերաբերող իր մոտեցումները՝ նշելով, որ երկխոսության, քննարկումների միջոցով առկա խնդիրներին լուծումներ գտնելով առաջ շարժվելը «միակ տրամաբանական և ընդունելի ճանապարհն է մեր ժողովրդի հոգսերով ու մեր երկրի զարգացմամբ մտահոգ ուժերի համար»:

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում կան քաղաքականությամբ զբաղվող անձինք, ովքեր կարող են մասնակցել այն հարցերի քննարկմանը, որոնցում նրանք կոմպետենտ են»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բոստանջյանը։

Նա նշեց, որ ԲՀԿ-ն միշտ դրական է վերաբերվում երկխոսությանը, քանի որ այն ավելի լավ մոտեցում է, քանի դիմակայությունը, ինչի պայմաններում իրավիճակը թեժանում է։

«Երկխոսությունը մի ինստիտուտ է, որի պայմաններում բացահատվում են պետության համար բոլոր գերակա և հրատապ հարցերը, իսկ իշխանությունների և ընդդիմության կողմից աշխատանք է տարվում այդ լուծումների որոնման ուղղությամբ»,- ասաց նա։

Սակայն, պատգամավորի կարծիքով, երկխոսությունը որպես այդպիսին դեռևս չի ձևավորվել և չի սկսվել, և բոլոր կողմերն առայժմ վերջնականապես չեն կողմնորոշվել բանակցությունների օրակարգի ընդհանուր բովանդակության վերաբերյալ։

«Նախագահը բավական հստակ հայտարարեց, և ով ի վիճակի է հասկանալու, հասկացավ, թե ինչ բնույթ պետք է ունենա երյկխոսությունը»,- ասաց նա:
Բոստանջյանը միաժամանակ չի կարծում, որ այդ գործընթացը պետք է անցնի պատվիրակությունների մակարդակով բանակցությունների ձևաչափով։

«Ինչի՞ մասին են բանակցությունները։ Խաղաղության հաստատման մասի՞ն։ Անլուծելի բարդ հարցերի լուծման ուղիների որոնմա՞ն։ Երկխոսությունը պետք է որոշակի բովանդակություն ունենա, որը կընդգրկի մեր երկրի համար կարևոր հարցեր»,- ընդգծեց նա։

Այս կապակցությամբ պատգամավորը նշեց, որ քննարկման թեմաների թվում կարող են լինել կառավարման արդյունավետության բարձրացումը, արտաքին պարտքի արդյունավետ օգտագործումը, արդիական խնդիրների իրագործումը, գյուղատնտեսական արտադրության խթանումը, աշխատատեղերի ստեղծումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։