484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Պենտագոնին ոգևորել է ISAF-ի և ամերիկացի զինվորականների հետ հայ խաղաղարարների փոխգործակցությունը
11:41
28 Հունիսի 2011

Պենտագոնը ոգևորված է Աֆղանստանի անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) և ամերիկացի զինվորականների հետ հայ խաղաղարարների հմուտ փոխգործակցությամբ, ինչը մեծ նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Սելեսթ Վոլանդերը, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ 

Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ զորախումբը՝ 81 զինծառայողներ, տեղակայվել են Մազարի Շարիֆ ռազմակայանում: Հայկական համակազմը կապահովի Մազարի Շարիֆի օդանավակայանի անվտանգությունը, պարեկային ծառայություն և անցակետերի վերահսկողություն կիրականացնի։ 

Սա Հայաստանի ԶՈՒ խաղաղարար բրիգադի երկրորդ ստորաբաժանումն է։ 2010 թվականի փետրվարից Աֆղանստանում արդեն 40 խաղաղապահ է գտնվում։

«Նախագահ Օբաման հստակ նշեց, որ ԱՄՆ-ն շարունակում է օժանդակել կայունության և անվտանգության հաստատմանը՝ աջակցելով Աֆղանստանի անվտանգության ուժերին։ Մենք շնորհակալ ենք Հայաստանի պաշտպանության նախարարությանն իր վրա վերցրած պարտականությունների և այդ առաքելությանն աջակցելու համար։ Ընդհանուր առմամբ, մենք շարունակում ենք համագործակցել Պաշտպանության նախարարության հետ՝ օգնելով խաղաղապահ բրիգադի միջոցով այս առաքելության օժանդակության վերաբերյալ Հայաստանի հնարավորությունների ինստիտուցիոնալ զարգացմանը»,- երկուշաբթի մեջբերեցին Վոլանդերի խոսքը Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Վոլանդերը նշել է, որ «մեր համագործակցության բազմաթիվ ուղղություններ, որոնք պաշտպանական համագործակցության ոլորտում այս տարի գերազանցում են 12 մլն դոլարը, ուղղված են ինչպես ծրագրման վարժանքներին և աշխատանքներին, այնպես էլ սարքավորումների ձեռքբերմանը, խաղաղապահ բրիգադի հետ աշխատանքին»։

«Շատ կարևոր է հիշել, որ հայերը ծառայում են Կոսովոյում որպես Կոսովոյի ուժերի մի մաս։ Մենք հաճախ մոռանում ենք այդ մասին, քանի որ այդ առաքելությունը հաջող է համարվում, սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ այդ հաջողության պատճառն այն է, որպեսզի բազմաթիվ գործընկերներ ցանկություն հայտնեն այնտեղ լինելու և օժանդակելու հետկոնֆլիկտային իրավիճակին։ Մենք իսկապես շնորհակալ ենք նաև այդ աջակցության համար»,- ասել է նա։
 
Հայ զինծառայողները մասնակցում են Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը հունական գումարտակի կազմում։ Հայկական վաշտը տեղակայված է Կոսովոյի հարավում՝ Ուրոշևաց քաղաքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: