478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Ադրբեջանն իրավաբանորեն կհրաժարվեն Ղարաբաղում ուժ կիրառելուց. թերթ
11:53
24 Հունիսի 2011

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ւլհամ Ալիևը Կազանում փաստաթուղթ կստորագրեն, որն իրավաբանորեն կպարտավորեցնի նրանց հրաժարվել վեճերը լուծելու համար ուժի կիրառումից, ուրբաթ հաղորդում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ աղբյուրներին։

Կազանում երկու երկրների առաջնորդների հանդիպումը տեղի կունենա ուրբաթ՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հովանու ներքո։ Այդ օրը քաղաքում ՌԴ նախագահի մրցանակի համար ձիարշավ կանցկացվի։

«Փաստաթղթի բովանդակությունը, որը պետք է ստորագրվի Կազանում, կողմերը խիստ գաղտնի են պահում... Մինչև վերջերս Բաքվին և Երևանին միայն որոշ սկզբունքներն էին ձեռնտու (Մադրիդյան սկզբունքների), ընդ որում յուրաքանչյուրն՝ իրենը։ Եվ միայն այժմ հաջողվեց նրանց համոզել ամբողջության ընդունելու այդ սկզբունքները։ Ըստ ՌԴ ԱԳՆ աղբյուրի (թերթ)՝ որոշիչ քայլն արվեց Սոչիում կայացած Մեդվեդևի, Ալիևի և Սարգսյանի մարտյան հանդիպման ընթացքում»,- գրում է թերթը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Ինչպես «Կոմերսանտին» հաստատել է ռուսական ղեկավարության բարձրաստիճան աղբյուրը, Բաքուն և Երևանը փաստաթուղթը  ստորագրելու սկզբունքային պատրաստակամություն ունեն։ «Սակայն վերջնական որոշումները և ձևակերպումները կհաստատվեն անմիջականորեն Կազանում, այնպես որ անսպասելի բարդություններից մենք ապահովագրված չենք»,- ասել է թերթի զրուցակիցը։

Հինգշաբթի ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հույս էր հայտնել, որ Կազանում կայանալիք եռակողմ հանդիպումը «սահմանագծի դեր» կխաղա 17-ամյա բանակցային գործընթացում, իսկ փաստաթուղթը, որը նախատեսվում է հաստատել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից, «իրական հիմք կդնի համապարփակ խաղաղ համաձայնագրի հետագա պատրաստման համար»:

2007 թ.-ի նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մադրիդում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քննարկմանը ներկայացրեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները։ Անցյալ տարի միջնորդները հայկական և ադրբեջանական կողմերին ներկայացրեցին փաստաթղթի նորացված տարբերակը;

Մադրիդյան սկզբունքների թվում են, մասնավորապես, Ղարաբաղի հարակից տարածքների  վերադարձ Ադրբեջանին; Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրում, որը կապահովի անվտանգության և ինքնորոշման երաշխիքներ; Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք; Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում նրա ժողովրդի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով; ներքին տեղահանված անձանց և փախստականների` իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունք; անվտանգության երաշխիքների տրամադրում՝ ներառյալ խաղաղապահ գործողությունը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: