484.1
+0.93
580.1
+3.63
8.4
-0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Տեր-Պետրոսյանը կարծում է, որ Ղարաբաղի խնդիրը լուծելու հնարավորություն կա ՌԴ-ի միջնորդության դեպքում
11:23
23 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ Ռուսաստանի միջնորդության դեպքում հնարավորություն կա կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հինգշաբթի գրում է «Մոսկովսկիե նովոստի» թերթը։

Հունիսի 24-ին Կազանում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը, որտեղ կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Ըստ ՌԴ ԱԳՆ տեղեկության, հանդիպման ընթացքում ծրագրվում է որոշում կայացնել հակամարտության կարգավորման հիմքերի նախագծի վերաբերյալ։

ՀՀ առաջին նախագահը հուսով է, որ հանդիպման ընթացքում տվյալ խնդրի կարգավորման հարցում առաջխաղացում ձեռք կբերվի, և Ռուսաստանի միջնորդ հանդիսանալու շնորհիվ հաջողության հավանականություն կա։

«Ռուսաստանը հնարավորություն ունի։ Ես վստահ եմ, որ Արևմուտքը նույնպես շատ դեմ չի լինի, որ այդ հարցը նման ճանապարհով լուծվի, եթե հակամարտող կողմերը համաձայն են»,-թերթին տված հարցազրույցում ասել է Տեր-Պետրոսյանը։

Այն հարցի շուրջ, որ Ռուսաստանը փորձում է փոխշահավետ հարաբերություններ կառուցել միաժամանակ և Հայաստանի, և Ադրբեջանի հետ, Տեր-Պետրոսյանն ասել է, որ միջնորդ չի կարող լինի նա, ով վստահություն չունի երկու կողմերի մոտ։

«Եթե երկու կողմերն ընկերություն են անում քեզ հետ, դու լավագույն միջնորդն ես։ Դա օրենք է»,- նշել է նա։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:14
28 Դեկտեմբերի 2017
ԵՄ–ի հետ գործընկերության համաձայնագիրն ուղղվել է վավերացման
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել 2017 թվականի նոյեմբերի 24–ին ստորագրված ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված համաձայնագրին։
21:39
27 Դեկտեմբերի 2017
Կարեն Կարապետյանը նշել է, թե ով է որոշելու Հայաստանի վարչապետի թեկնածությունը
Հայաստանի հանրապետական կուսակցությունն ապրիլի 9–ին իր կոալիցիոն գործընկերոջ` ՀՅԴ–ի հետ կորոշի, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։  
13:48
27 Դեկտեմբերի 2017
Չկա ավելի արժանի առաջնորդ, քան Սերժ Սարգսյանը. Շարմազանով
Չկա Հայաստանի ավելի արժանի ղեկավար, քան նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարել է Էդուարդ Շարմազանովը։
22:00
26 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը
Սերժ Սարգսյանը հաջողություններ և ակտիվ աշխատանք է մաղթել նաև ԱՊՀ-ում 2018 թվականին նախագահությունը ստանձնող երկրի նախագահին:
18:11
25 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա:
14:43
25 Դեկտեմբերի 2017
Հայաստանում միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել ԵՄ –ի հետ համաձայնագիրն իրականացնելու նպատակով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել:
14:49
20 Դեկտեմբերի 2017
Հայատյացությունն ադրբեջանական դասագրքերում. Երևանում կայացել է Azerichild.education կայքի շնորհանդեսը
Azerichild.education կայքի շնորհանդեսը կայացել է չորեքշաբթի «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում։
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը: